Արմինֆո. Հուլիսի 14- ին, ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», - ասվում է հաղորդագրությունում։