Արմինֆո.Ձերբակալվել են Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն ու նրա որդին: Այդ մասին հաղորդել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Հանրությանը իրազեկում եմ, որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ»,- հաղորդել է փաստաբանը, հավելելով, որ Բալասանյանը ձերբակալվել է Արցախի ՔՕ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասին հոդվածով։
Նախկին պատգամավոր, "Անվտանգություն և ժողովրդավարություն" իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, իր հերթին, Facebook-ի իր էջում գրել է, որ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը մոտ 40 րոպե խուզարկել է Բալասանյանի բնակարանը, որից հետո նա և նրա որդին ձերբակալվել են: