Արմինֆո. Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Ինչպես հաղորդվում է ՌԴ ՊՆ հուլիսի 7-ի տեղեկագրում, երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
<Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք է արձանագրվել: Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այդ փաստի առնչությամբ", - ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: