Արմինֆո. Այսօր Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է Սյունիքի մարզում Ադրբեջանի զինված ուժերի կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի դատավարությունը:
Զինծառայողներ Արթուր Հովակիմյանը և Կարեն Ղազարյանն առևանգվել էին մայիսի 26-ին միջդիրքային ճանապարհից ՝ ՀՀ Սյունիքի մարզի մարտական դիրքեր սնունդ հասցնելիս: Ադրբեջանական կեղծ արդարադատությունը նրանց մեղադրում է "Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի խախտման և այլ հակաիրավական գործողությունների կատարման" համար, ճիշտ է, չի ասվում, թե՝ ինչ ։
Բեմականացված դատավարության ընթացքում հայտարարվել է, թե հայ ռազմագերիները պետության հաշվին ապահովվել են թարգմանիչով և փաստաբանով։