Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ կայանալիք բանակցությունների վերաբերյալ հարցը:
Միլլերի խոսքով ՝ տեղի կունենան շատ նուրբ դիվանագիտական քննարկումներ։ «Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն վաղը՝ երեքշաբթի, և կշարունակվեն մինչև հինգշաբթի՝ այս շաբաթ: Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: Մենք շաբաթվա ընթացքում ավելի շատ մանրամասներ կունենանք", - նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը նախկինի պես կարծում է, որ խաղաղությունը հասանելիության սահմաններում է, եւ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման եւ տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է: