Արմինֆո. Երեւան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը: Այդ մասին հաղորդում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան։ Ս․թ․ հունիսի 26-27-ի այցի ընթացքում ավագ խորհրդական Ֆրիդմանը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային փորձագետների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները», - ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում։