Արմինֆո.Մերձավոր արտերկրի բնակիչները, ընդհանուր առմամբ, հանգիստ են վերաբերվում Ռուսաստանից տեղափոխվածների վերջին ալիքին, պատրաստ են օգնել նրանց, բայց ակնկալում են, որ նրանք, այնուամենայնիվ, երկար չեն մնա: Նման եզրակացության են հանգել նախկին ԽՍՀՄ ինը երկրներում "Պլատֆորմ" սոցիալական նախագծման կենտրոնի եւ "ՕնԻն" հետազոտական ընկերության հետազոտության հեղինակները: Դրա արդյունքները ՌԲԿ-ին տրամադրել են «Պլատֆորմի» մամուլի ծառայությունում:
Ղազախստանում և Բելառուսում, օրինակ, հարցվածների ավելի քան 50% - ը վստահ է, որ ռելոկանտները նկատելի ազդեցություն չեն ունենա իրենց կյանքի վրա: Բայց կան նաև այնպիսիք, ովքեր կարծում են, որ եկվորները վնաս կհասցնեն. նման կարծիքի է Վրաստանում հարցվածների 21 տոկոսը, որն առաջատար է նման դիրքորոշում ունեցող մարդկանց թվով: Հարցման մասնակիցները բողոքում են, որ նոր բնակիչների ներհոսքը հանգեցնում է կյանքի արժեքի թանկացման, կոնֆլիկտների առաջացման՝ տարբեր մտածելակերպի կամ արժեքների ֆոնին։
Սակայն, նույն Վրաստանում ավելի քան 40% են կազմում նրանք, ովքեր կարծում են, որ եկած ռուսները կարող են օգուտ բերել։ Իսկ հարևան Հայաստանում նման կարծիքի է 73 տոկոսը։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների հայտնվելը, ծառայությունների պահանջարկի աճը, տեղի բնակիչների համար գումար վաստակելու հնարավորությունները ողջունում են Տաջիկստանի (55%), Ղրղզստանի (42%) բնակիչները: Ուզբեկստանում հարցվածները նշել են, որ ուրախ են մասնագետների ժամանման համար (46%), սակայն մընդամենը 23%-ն է կարծում, որ դա կազդի իրենց երկրի տեխնոլոգիականության վրա:
Միևնույն ժամանակ, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի բնակիչները վստահ են (48-63%), որ ռելոկանտները երկար չեն մնա և կմեկնեն այլ երկրներ կամ հետ կվերադառնան: Հակառակ իրավիճակ է Անդրկովկասի երկրներում. Հայաստանում հարցվածների 63%-ը կարծում է, որ ռուսաստանցիները հիմնովին կմնան իրենց երկրում, Վրաստանում նման կարծիքի է 57%-ը ։ Իսկ Ադրբեջանում 9 տոկոսը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանից եկածները կմնան իրենց մոտ՝ ընդմիշտ։ Մարտին Հայաստանի իշխանությունները հաղորդել էին, որ 2022 թվականին երկիր է ժամանել ավելի քան 110 հազար ռուսաստանցի։ Գրանցվել է 2,5 հազար իրավաբանական անձ՝ ռուս մասնակիցներով, և՝ ևս 4 հազար անհատ ձեռներեց։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության ընդհանուր 12,6 տոկոս աճի երեք տոկոսային կետ ապահովվել է ռուսաստանցիների տեղափոխության շնորհիվ:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ապրիլին հաղորդել էր, որ անցյալ տարի երկիր է ժամանել 62,3 հազար ռելոկանտ Ռուսաստանից (համեմատության համար. Ուկրաինայից ներգաղթյալները երեք անգամ քիչ են): Ավելի վաղ Թբիլիսիում ասում էին, որ, ընդհանուր առմամբ, երկիր մուտք է գործել 1,5 մլն ռուսաստանցի, սակայն, խոսքը վերաբերում էր նաև զբոսաշրջիկներին և նրանց, ովքեր կարճ ժամանակ անց վերադարձել են: Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ ռուսները 2022 թվականին երկրում 6 հազար բնակարան են գնել։ 2023 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի քաղաքացիները գնել են 2,1 հազար բնակարան՝ օտարերկրացիներին վաճառված 5159 բնակարաններից ։
Ղազախստան է մուտք գործել Ռուսաստանի ավելի քան 200 հազար քաղաքացի, մեկնել է՝ մոտ 147 հազարը, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետժանովը: Բրիտանական Oxford Economics խորհրդատվական ընկերությւոնում հաշվարկել են, որ, ընդհանուր առմամբ, ռուսաստանցիները միայն սեպտեմբերին (երբ հայտարարվեց մասնակի մոբիլիզացիա) կարող էին Հայաստան, Վրաստան և Ղազախստան բերել մոտ 3 միլիարդ դոլար կանխիկ գումար։ Ղազախստանում Ռուսաստանի քաղաքացիների բանկային ավանդներում միջոցների ծավալը 2022 թվականին աճել է ավելի քան չորս անգամ և կազմել 1,4 միլիարդ դոլար", - ասել է Oxford Economics-ի փորձագետ Տատյանա Օռլովան։