Արմինֆո.Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին և 14-ին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են երկու քաղաքացիական ավտոմեքենա և գործարանի վարչական շենքը։ Բացի այդ, մայիսի 14-ին մետալուրգիական գործարանի գնդակոծության հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի երկու քաղաքացի: Նրանց առողջական վիճակը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, գնահատվում է միջին ծանրության։ Նրանք վիրահատվել են։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։