Արմինֆո. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում փոփոխության չի ենթարկվել։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին՝ մայիսի 22 - ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Միացյալ Թագավորությունում ցանկանում են տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորում, և՝ որքան հնարավոր է շուտ։ Եվ մենք պաշտպանում ենք ԱՄՆ-ի և Եվրամիության դիրքորոշումն այս հարցում", - նշել է Դոքերթին։
Նա նաև հաղորդել է, որ այցի շրջանակներում հանդիպում կունենա ՀՀ վարչապետի հետ, որի հետ կքննարկի Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությունը, ինչպես նաև բրիտանական կողմի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: