Արմինֆո. Մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունենում Չարլզ III-ի թագադրման արարողությունը՝ որպես Միացյալ Թագավորության և համագործակցության այլ թագավորությունների թագավոր: Դրա արդյունքում՝ Չարլզ III-ը, որը պաշտոնապես գահ բարձրացել 2022 թվականի սեպտեմբերի 8-ին, կդառնա ոչ միայն պետության ղեկավարը, այլև Աստծո օծյալը և երդում կտա պաշտպանել երկրի օրենքները և Անգլիկան եկեղեցին, որի գերագույն տիրակալն է համարվում։
Թագադրման արարողությանը Հայաստանը ներկայացնում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը: Նա նաև կմասնակցի Չարլզ III թագավորի անունից կազմակերպված ընդունելությանը։
Սպասվում է, որ թագադրման արարողությունը կտեւի մոտ երկու ժամ: Դրան հրավիրված են 2300 հյուրեր 203 երկրներից, այդ թվում ՝ բրիտանական թագավորական ընտանիքի անդամները և մոտ 100 պետությունների ղեկավարներ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ֆոնին թագադրմանը մասնակցելու հրավեր չեն ստացել:
Չարլզ III-ը, որն ավելի վաղ կրում էր Ուելսի արքայազն Չարլզի տիտղոսը, Մեծ Բրիտանիայի եւ 14 այլ տարածքների թագավոր է դարձել 2022 թվականի սեպտեմբերին, երբ 70 տարի գահին մնալուց հետո մահացավ նրա մայրը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, հաղորդում է DW-ն։