Արմինֆո.Արդշինբանկի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ դիմել է հաճախորդներին, որում զգուշացնում է համացանցում կեղծ բանկային էջերով խարդախության դեպքերի աճի մասին։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ֆինանսական զեղծարարությունների դեպքերը շարունակում են աճել, և համացանցում հայտնվել են կեղծ էջեր, որոնք հանդես են գալիս Արդշինբանկի և աշխատակիցների անունից, օգտագործում Բանկի տարբերանշանը և գույները, առաջարկում ներդրումներ կատարել և շահույթ ստանալ: Արդշինբանկն այդ առաջարկներին որևէ առընչություն չունի: Մենք հոգալով ձեր անվտանգության մասին, հորդորում ենք ուշադիր լինել և հետևել ֆինանսական անվտանգության այս մի քանի կարևոր կանոններին.
Խնդրում ենք հետևել Բանկի միայն պաշտոնական հարթակներում հրապարակվող նյութերին:»,- ասվում է մամլո ծառայության հյատարարության մեջ:
Արդշինբանկի պաշտոնական էջերն են՝