Արմինֆո. ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրիում 5-րդ անգամ կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, փառատոնն այս տարի կրում է «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագիրը. այն կանցկացվի մայիսի 4-7-ը: Ջազային համերգների հարթակներն են Գյումրու թանգարանների բակերը։ Նախագծի հեղինակը «Մանուկյան» ընկերությունն է, իրականացնողը՝ «I LINK» հասարակական կազմակերպությունը: Բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 17:00-ին. մուտքն ազատ է:
HAY-AT JAZZ ջազային փառատոնի ծրագիրը. մայիսի 4-ին Ձիթողցյանների թանգարանի բակում ելույթ կունենա MALKHAS JAZZ BAND-ը; մայիսի 5-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում՝ USUAL SUSPECTS; մայիսի 6-ին Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակում՝ KAREN MAMIKONYAN NEW TRIO;
մայիսի 7-ին «Ասլամազյան քույրեր» պատկերասրահի բակում՝ VAHAGN AND ARTYOM:
«Բակը (բարբ.՝ հայաթ) գյումրեցիների համար անփոխարինելի հավաքատեղի է, հանդիպման ու
քննարկումների վայր, սովորութամշակութային կենցաղի անբաժան մասնիկ: Գյումրու «հայաթներ» -ում կազմակերպված ցանկացած հավաք ավանդաբար մտերմության, հարազատության ու ջերմության խորհուրդ ունի», - ասվում է հաղորդագրությունում: