Արմինֆո.Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա անարդյունք, իսկ երկու երկրների իրավապահ գերատեսչությունների համագործակցությունը համակարգված կզարգանա, հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը Հայաստանի իր պշատոնակից Վահե Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի գերատեսչության ղեկավարը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է աշխարհակարգի բազմաբևեռ համակարգի ձևավորման բարդ պատմական ժամանակաշրջանի վրա:
"Որպես մեր երկրին հավաքական Արեւմուտքի հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը նշվել է ռուսատյաց տրամադրությունների սերմանումը հետխորհրդային տարածքի պետություններում ", - ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ նշվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ընդ որում, Կոլոկոլցեւի կարծիքով, տարածաշրջանային այնպիսի միջազգային կառույցներ, ինչպիսիք են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Անկախ պետությունների համագործակցությունը եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ավելի ու ավելի էական նշանակություն են ձեռք բերում:
"Անօրինական միգրացիային հակազդման միջգերատեսչական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների անցկացումը արդյունավետ գործիք է օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման համար", - ամփոփել է նա: