Արմինֆո.Երեկ Հայաստանը մերժել է ռուսական մեդիամագնատ Արամ Գաբրելյանովի մուտքը երկիր, որին հայ սահմանապահները հետ են դարձրել արդեն "Զվարթնոց" միջազգային օդանավակայան ժամանելուն պես։ Գաբրելյանովին տեղեկացրել են, որ նա անցանկալի անձ է։
Հրատարակիչը Հայաստան է ժամանել լրագրողների համար դասընթացների շրջանակում դասախոսությամբ հանդես գալու համար։ Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, այն կազմակերպել է երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Այդ առնչությամբ Գաբրելյանովը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է Հայաստանի գործող իշխանություններին՝ նրանց անվանելով վախկոտ։ "Ես ջանացել եմ որքան կարող էի, բայց Հայաստանի իշխանությունները լրջորեն վախեցան։ Ընդհանրապես, հային, առավել ևս՝ ՀՀ երկրորդ քաղաքացիություն ունեցողին Հայաստան չթողնելը, պարզապես, գլխումս չի տեղավորվում", - գրել է նա։ Միևնույն ժամանակ, նա երկրի վարչապետին մեղադրել է մանրոգության և վախկոտության համար։ "Ըստ էության, Հայաստանին խժռում է դավաճանության և Թուրքիայի հանդեպ ստորաքարշության ժանգը։ Փորձ է արվում ոչնչացնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ", - գրել է մագնատը։
Միեւնույն ժամանակ, Գաբրելյանովի այս հայրենասիրական պոռթկմանն արձագանքել է իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ կասկածի տակ դնելով նրա անկեղծությունը։ "Անկեղծ ասեմ, Գաբրիելյանովի հետ ծանոթ չեմ, և Հայաստանի հանդեպ նրա "սիրո աստիճանը" գնահատել չեմ կարող։ Բայց Արցախի հարցի առնչությամբ Հայաստանի իշխանությունների հասցեին նրա քննադատությունը տարօրինակ կերպով չի համընկնում 2017 թվականին ինձ սատարելուց կտրականապես հրաժարվելու հետ, երբ Մինսկում ինձ ապօրինաբար ձերբակալեցին Արցախ այցելելու համար, իսկ հետո հանձնեցին Ադրբեջանին։ Այն ժամանակ նրա կողմից վերահսկվող լրատվամիջոցներից ոչ մեկն իմ օգտին ոչ մի հոդված չհրապարակեց։ Իմ ընտանիքն ու ընկերները ամիսներ շարունակ "ռմբակոծում էին" նրան հաղորդագրություններով։ Բայց նրա խմբագիրները չէին պատասխանում նամակներին և արհամարում էին խմբագրությունների հեռախոսների զանգերը։ Անձամբ Գաբրիելյանովի հետ կապվելու ցանկացած փորձ նույնպես ոչ մի բանի չհանգեցրեց, զանգերի մերժում ու անտեսում։
Հատկանշական է, որ արդեն 2019 թվին, երբ ես հարցազրույց տվեցի Վադիմ Հարությունովի " Անտիտոպոր" ալիքի համար և պատմեցի այն ռուսահայերի մասին, ովքեր ներկայանում են որպես Հայաստանի հայրենասերներ, բայց, փաստորեն, իմ կարծիքով, այդպիսին չեն։ Եվ նա այդ թվում նշեցի Գաբրիելյանովին։ Իմ հարցազրույցը այդ մարդուն զայրացրեց, նա հանկարծ Ֆեյսբուքում ինձ գրեց, թե ես ստում եմ ու զրպարտում իրեն։ Նրա խոսքով ՝ իմ հարցով իրեն երբեք ոչ ոք չի դիմել, իսկ ինքը չի կարողացել ինձ հետ կապ հաստատել, քանի որ չի իմացել իմ կոնտակտները։ Բայց, իբր, շատ է անհանգստացել ինձ համար։ Ուստի, ես պետք է ներողություն խնդրեմ իրենից, որ իզուր "զրպարտել" են արժանավոր մարդու։ Հատկանշական է, որ իր "վրդովմունքն" արտահայտելու համար նա անմիջապես գտավ իմ կոնտակտները, իսկ 2017 թվին աջակցելու համար՝ նա ոչ մի կերպ չկարողացավ գտնել: Հատկապես զվարճալի է, որ Գաբրիելյանովի հետ մենք ունենք գրեթե 100 (հարյուր) ընդհանուր ընկեր Facebook-ում, որոնցից առնվազն 5-7 ծանոթներ այստեղ շատ մոտ են լրագրողներ, ովքեր ունեն իմ հեռախոսահամարները, "վոթսափները" եւ այլն: Բայց ոչ, ըստ երևույթին, "անհանգստանալն" ավելի հեշտ էր, քան աջակցելը, իսկ կնոջս զանգերին պատասխանել թույլ չէր տալիս բացառիկ զբաղվածությունը։ Կարծում եմ՝ Գաբրիելյանովի վերաբերյալ այլեւս ավելացնելու ոչինչ չունեմ", - գրել է Լապշինը։