Արմինֆո. Երեւան է ժամանել Կովկասի հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն:
Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Երեւան այցի շրջանակներում Լուիս Բոնոն
մարտի 7-ին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների և այլոց հետ, որպեսզի քննարկի Միացյալ Նահանգների աջակցությունը հայ-ադրբեջանական բանակցություններին, որոնք ուղղված են համապարփակ խաղաղության հասնելուն, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաստատուն քաղաքական լուծումը:
«Որպես Կովկասի հարցերով ավագ խորհրդական՝ Բոնոն աշխատում է տարածաշրջանային առաջնորդների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի օկուպացման ուղղությամբ։ Պարոն Բոնոն աշխատանքի մեծ փորձ ունի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում։ Ավելի վաղ նա եղել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունում, Վիեննայում ՄԱԿ-ի կառույցներում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար եւ Վատիկանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա նաև ղեկավարել է Ազգային անվտանգության խորհրդի Բասրի տարածաշրջանային բաժանմունքը, եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և պետքարտուղարի տնտեսական և գործարար հարցերով տեղակալի խորհրդական։ Նա բանակի պահեստազորի պաշտոնաթող անդամ է, դասավանդել է Վեսթ Փոյնթում և բանակի ռազմական քոլեջում",-ասվում է ՀՀ - ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։ Նշենք, որ նախօրեին Բոնոն բանակցություններ է վարել Բաքվում։