Արմինֆո. Մյունխենում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Ինչպես հաղորդում է Ալիեւի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկումներ են անցկացվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների եւ Բրյուսելի խաղաղ գործընթացի շուրջ: Ալիեւը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է Բրյուսելի խաղաղ գործընթացին։
Իր հերթին՝ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում Եվրոպական միության առաքելության գործունեության վերաբերյալ։
Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս մեղադրել է Հայաստանին այն բանում, որ Բրյուսելի առաջարկությունների շրջանակներում Երևանը համաձայնել է կարգավորել հարաբերությունները Բաքվի հետ 1991թ. Ալմա Աթայի հեչակագրի հիման վրա: Մոսկվայում հիշեցրել են, որ այդ փաստաթղթով "Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի կազմում":