Արմինֆո.դրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված ԵՄ դիտորդների առաքելությունը պետք է սկսվի հաջորդ երկուշաբթի: Այդ մասին չորեքշաբթի Բեռլինում հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրայտը։
Նրա խոսքով ՝ դաշնային կաբինետն ավելի վաղ որոշում է կայացրել, որ Գերմանիան կմասնակցի առաքելությանը Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով 15 ոչ ավելի ոստիկանների կազմով: Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև ուղարկել քաղաքացիական փորձագետներ:
«Ընդհանուր առմամբ, շուրջ 100 կանայք և տղամարդիկ կմասնակցեն ԵՄ առաքելությանը՝ Գերմանիայի դաշնային ոստիկանության սպայի գլխավորությամբ: Գործողությանը մասնակցելու համար Բունդեսթագի հավանությունը չի պահանջվում: Առաքելության նպատակը, որն ի սկզբանե նախատեսված էր երկու տարվա համար, հրադադարի ռեժիմի մոնիթորինգն է եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը նպաստելը: ԵՄ մանդատի համաձայն, նպատակը նաեւ այն է, որպեսզի նվազեցվի այնտեղ բնակվող բնակչության համար ռիսկը եւ այդպիսով նպաստվել հարաբերությունների կարգավորմանը", - ասվում է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում ձևավորել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելություն (EUMA) ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: