Արմինֆո. Ազգային ժողովը հավանություն է տվել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդմանը:
Ինչպես փետրվարի 9-ին իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահը, 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, որոնցից 67-ը կողմ են արտահայտվել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդմանը ԱԺ-ի համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը: Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Հիշեցնենք, որ դատախազությունը պատգամավորին մեղադրում է այն բանի համար, որ, ծանր հանցագործության համար կասկաածվող Ա.Ս.-ի նկատմամբ քրեական գործով բժշկական հանձնաժողովի կազմում ներգրավված լինելով որպես փորձագետ, Չարչյանն ստորագրել է դատաբժշկական փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը: