Արմինֆո. Տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի երդմնակալության արարողությունը: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է դեսպան Քվինին, հաղորդելով, որ դեսպանի պաշտոնում Քրիստինա Ա․ Քվինի երդմնակալությունը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի ներկայությամբ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել էր Քրիստինա Քվինի թեկնածությունը։ Դեկտեմբերին նա հաստատվել էր Կոնգրեսի կողմից այդ պաշտոնում։ Նա կփոխարինի Լին Թրեյսիին, ով արդեն գործուղվել է Մոսկվա՝ որպես Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան։
Քվինը կարիերային դիվանագետ է ՝ խորհրդական-դեսպանորդի կոչումով: Նա աշխատել է որպես Կիեւում ԱՄՆ դեսպանատանը՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ: Ավելի վաղ Քվինն աշխատել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատանը՝ որպես տնտեսական հարցերով խորհրդական-դեսպանորդ, Թաիլանդում ԱՄՆ դեսպանատանը՝ որպես տնտեսական հարցերով խորհրդական: Եվ Փարիզում, և Բանգկոկում նա ավելի քան մեկ տարի ծառայել է որպես առաքելության ղեկավարի տեղակալ։ Նա աշխատել է որպես տնտեսական խորհրդատու նաեւ Լոնդոնում ԱՄՆ դեսպանատանը: Վաշինգտոնում Ազգային Անվտանգության խորհրդում աշխատել է որպես ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի գործերի տնօրեն, եղել է դիվանագիտական ծառայության մեջ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը, Բրյուսելում ԵՄ-ում ԱՄՆ առաքելությունում, Մանիլայում ԱՄՆ դեսպանատանը: