Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հնարավոր ագրեսիայի դեպքում հայկական բանակը կարողանա դիմակայել և լուծել խնդիրները։ Այդ մասին հունվարի 11-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան հետախուզական տվյալներ այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։
"Այսօր տարածաշրջանում դիտվում է լարվածության աճ, և լարվածության աճի միտումն ակնհայտ է։ Վերջին շրջանում մենք չենք ունեցել մեկ օր, երբ ընդհանուր լարվածության ֆոնը չպահպանվեր, և դրա վերաբերյալ կանխատեսումներ անելը նպատակահարմար չէ", - ասել է փոխնախարարը։