Արմինֆո.Ամանորին երազանքներն իրականանում են: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան կամ Բանկ) շնորհիվ ամանորյա հրաշքներին հավատացին Կոտայքի մարզի 35 համայնքի շուրջ 250 փոքրիկներ, որոնք ստացան նվերներ Ձմեռ պապիկից:
HSBC Հայաստանը այս տարի ևս կազմակերպեց արդեն ավանդական դարձած «Խաղալիքների հավաքը» (Toy Drive): «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ջանքերով երեխաների` Ձմեռ պապին ուղղված նամակները հասան Բանկի աշխատակիցներին, որոնք, այցելելով Կոտայքի մարզ, հեքիաթային օր պարգևեցին Ձմեռ պապին հավատացող ու սպասող մանուկներին:
2007 թ․-ից ի վեր ողջ աշխարհում HSBC բանկի աշխատակիցները «Հնարավորություն երիտասարդներին» ծրագրի շրջանակում Ամանորին ընդառաջ խաղալիքներ են գնում կարիքավոր ընտանիքների երեխաների համար՝ առաքելով դրանք տեղի գործընկեր բարեգործական կազմակերպությունների գրասենյակներ:
«Խաղալիքների հավաքը» համայնքներին ուղղված աջակցության ծրագիր է, որն արդեն 15 տարի անընդմեջ իրականացվում է HSBC Հայաստանի կողմից: Յուրաքանչյուր տարի անչափ հպարտությամբ եմ հետևում, թե ինչ ոգևորությամբ են մեր աշխատակիցները մասնակցում նախաձեռնությանը և ինչ հոգատարությամբ են նախապատրաստում նվերները` ցանկանալով տոն պարգևել երեխաներին, որոնց համար ուշադրությունն ու ջերմությունն առանձնահատուկ նշանակություն ունեն:
Որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում` մեր բանկն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով իր ներդրումն է ունենում համայնքների կյանքում: Սակայն այս նախաձեռնությունը յուրահատուկ խորհուրդ ունի. ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներ հավատում են, որ Ամանորին կարող են իրականանալ իրենց ամենաանհավանական թվացող երազանքները», - նշում է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: