Արմինֆո."Մերձավոր Արևելքի ինստիտուտի" նախագահ, արևելագետ Եվգենի Սատանովսկին նշել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման հիմնական նպատակները:
Այդ համատեքստում Սատանովսկին անդրադարձել է ադրբեջանցիների կողմից թրոլինգին և իր ու իր ընտանիքի հասցեին հնչող սպառնալիքներին՝ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի եթերից հետո, ադրբեջանական "բնապահպանների" կողմից Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքներին։
Արևելագետը հիշեցրել է, որ ադրբեջանցիները փակել են ճանապարհը՝ ի հեճուկս ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղ համաձայնագրերին։ "Խնդիրը հասկանալի է. նախ, Անդրկովկասից դուրս մղել ռուս խաղաղապահներին, իսկ հետո, եթե ստացվի, պայթեցնել տարածաշրջանը։ Իրանը լարվել է, Թուրքիան ցածր մեկնարկի վրա է, Երևանն ու Բաքուն չափազանց կտրուկ հայտարարություններ են փոխանակում...
Փոխարենը՝ եվրոպացիներն ու ամերիկացիները երջանիկ են, և տեղի ողջ ինտերնետային սրիկաները, որոնք ուրախությամբ նոր պատերազմ են հրահրում։ Չէ որ՝ նրանք չեն գնում ռազմաճակատ ... Համապատասխանաբար, տեղերից ցանկացած օբյեկտիվ տեղեկատվություն նրանց բոլորին կտրականապես հակացուցված է։ Եվ այստեղ, որպեսզի ինչ-որ կերպ հարձակվեն նրանց վրա, ովքեր այն տալիս են, ցանկացած անհեթեթություն հարմար է։ Հին հնարք: Դրա մասին դեռ Մարկ Տվենը ժամանակին զվարճալի ծիծաղելի պատմվածք է գրել: Դե՝ սպասենք այս պատմության շարունակությանը...",- գրել է արևելագետը։
Նշենք, որ ավելի վաղ Սատանովսկին, անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին, ԱՀ-ն անվանել էր թուրքական բենզալցակայան։ "Ով է այսօր տնօրինում Ալիևի ուժային բլոկում, բանակում։ Թուրքե՞րը չեն: Իսկ ո՞վ: Ով կառավարում է բանակը, նա էլ հրամայում է", - ասել է նա, հիշեցնելով բոլոր ադրբեջանցի սպաների պաշտոնանկության մասին, ովքեր այսպես թե այնպես կապեր ունեին Ռուսաստանի հետ։
Ընդ որում, նա Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Ադրբեջանի հաղթանակը անվանել է պյուռոսյան։ "Հիմա Ալիևը հաղթող է, այո։ Միայն հարց է, թե՝ երբ Էրդողանն իրեն ինչ-որ բան ասի, նա կարո՞ղ է ասել՝ ոչ ։ Մենք հո գիտենք, թե թուրքերն ինչպես են հայկական հարցը լուծում։ 100 տարի առաջ քանի՞ հայ է կոտորվել Թուրքիայի տարածքում։ 1,5-2 միլիո՞ն: Հազարամյա պատմություն ունեցող համաշխարհային նշանակության քանի՞ հայկական մշակութային օբյեկտ է ոչնչացվել: Ինչ-որ մեկը, գոնե, մի խոքս ասա՞ց, նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Իսկ Նախիջեւա՞նը։ Պարոնայք ադրբեջանցիներ, դուք ուզում եք ձեր իրավունքների ապահովում, իսկ ուրիշներինը, ուրեմն, կարելի՞ է խախտել",- նշել է Սատանովսկին ՝ հիշեցնելով թե Սումգայիթյան ջարդերի, թե Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին ։ Այդ եթերից հետո ադրբեջանցիները սկսել են սպառնալ Սատանովսկուն հաշվեհարդարով։