Արմինֆո.Կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին։ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի ՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակումը։ Այս մասին ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ ։
"Մենք նաև մտահոգված ենք այն լուրերով, որ Ադրբեջանը հերթական անգամ փակել է Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել տարածաշրջանի բնակչությանը գազի անխափան մատակարարումը", - նշվում է հայտարարության մեջ։
Իրավապաշտպան կազմակերպությունը նաև կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ նրանց տեղաշարժի ազատությունը: