Արմինֆո. Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու և վերջինիս Լաչինի միջանցքի ապաշրջափակում պարտավորեցնելու պահանջով:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդման համաձայն, Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին:
«Միաժամանակ, Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Միջազգային դատարանների հետ ընթացիկ իրավական գործընթացների և հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ», - նշվում է հաղորդագրությունում: