Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին ՝ Հայաստանին սատարող բանաձևն ընդունելու համար:
"Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանն ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ ուղղված նրա դիրքորոշումը եւ երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին ՝ համապատասխան բանաձեւի միաձայն ընդունման համար: Կեցցե Ֆրանսիան", - Twitter-ում գրել է Հայաստանի ԱԺ նախագահը:
Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ի թիվս այլ դրույթների, Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը.
- Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;
- Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում;
- Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը);
- Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;
- Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։ Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը։ Բանաձևի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.assemblee-nationale.fr/.../l16b0388...
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը համանման բանաձև է ընդունել