Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ:
Բարձր է գնահատվել այն, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մշտական ուշադրության տակ է պահում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։