Արմինֆո. Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղիր Գոլաբիաֆի այցն Ադրբեջան հետաձգվել է։ Այդ մասին Turan գործակալությանը հաղորդել են Բաքվում Իրանի դեսպանատնից։
Այցի հետաձգման պատճառը չի հաղորդվում։ Ըստ երեւույթին, դա կապված է վերջին շրջանում Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների սրման և իրանական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ զորավարժությունների հետ։
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները, վկայակոչելով ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությանը, Գալիբաֆը հրավեր է ստացել այցելել Հայաստան և ընդունել է այն: Ընդ որում, Իրանի խորհրդարանի ղեկավարի Երեւան հնարավոր այցի ամսաթիվը չի հստակեցվում։