Արմինֆո.Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը), ի նշան Հայաստանի հետ համերաշխության, չի վավերացրել Ադրբեջանի հետ ստորագրված միջազգային համաձայնագիրը։
Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, 2021 թվականի դեկտեմբերին Մադրիդում ստորագրված համաձայնագիրը ենթադրում է գաղտնի տեղեկատվության փոխանակում և փոխադարձ պաշտպանություն։
Պատգամավոր Մարտա Ռոսիկը ամոթանք է տվել Իսպանիայի կառավարությանը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի պայմաններում լռելու համար։ Նա նաև քննադատության է ենթարկել այն փաստը, որ մինչ այժմ Իսպանիան չի ճանաչել այնպիսի վայրագությունը, ինչպիսին է ցեղասպանությունը։ "Փոխարենը՝ մենք մեզ մոտ նման համաձայնագրեր ենք գտնում", - դժգոհել է նա։
Պատգամավոր Էլոյ Սուարեսը, իր հերթին, հիշեցրել է, որ անցյալ ամսվա սկզբին Կոնգրեսն ընդունել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև, ինչի արդյունքում սեպտեմբերին զոհվել է ավելի քան 200 մարդ:
Փաստաթղթի վավերացման շուրջ քվեարկության արդյունքում 174 պատգամավոր դեմ է արտահայտվել, 132 - ը՝ կողմ։