Արմինֆո. Այսօրվա դրությամբ նույնականացվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետ մղման ժամանակ զոհված 201 անձանց մարմիններ։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին լրագրողներին հաղորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ բոլոր մարմինները նույնականացված են, եւ ներկայումս չկանույնականացման դիակ չկա: Նախարարի հավաստմամբ, նույնականացման գործընթացը լիովին ավարտված է: