Արմինֆո.Ակտիվ զարգացնելով թվային բանկինգը` Արդշինբանկը իր հաճախորդներին է ներկայացնում հերթական նորույթը՝ Visa Digital թվային վճարային քարտը։ Թվային քարտը տրամադրվում է օնլայն, իր ֆունկցիոնալությամբ նման է պլաստիկ քարտին, բայց ավելի կատարելագործված է: Հաճախորդները կարող են թվային քարտ պատվիրել առանց բանկ այցելելու՝ օգտագործելով միայն Արդշինբանկի բջջային հավելվածը:
Թվային քարտը հասանելի է 3 արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և քարտապաններին հնարավորություն է տալիս.
«Մենք ուրախ ենք նոր սերնդի թիրախային խմբի մեր հաճախորդների համար անգամ ամենահեռավոր մարզերում հասանելի դարձնել թվային քարտի ծառայությունը: Visa Digital քարտով հնարավոր է անկանխիկ և օնլայն գնումներ կատարել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային խանութներում - նշում է Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
Ակցայի շրջանակում հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 17-ը Արդշինբանկում թվային քարտի տրամադրումը կլինի ընդամենը 1 ՀՀ դրամ:
Թվային քարտերի սպասարկման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://bit.ly/3OPkoS6: Արդշինբանկ մոբայլ հավելվածը կարող եք ներբեռնել այս հղմամբ՝ iOS | Android