Արմինֆո.Այսօր Ազգային ժողովը Վահագն Հովակիմյանին ընտրել է Հայաստանի ԿԸՀ նախագահ: ԿԸՀ նոր նախագահի թեկնածության օգտին քվեարկել են կառավարող մեծամասնության 65 պատգամավորներ:
Այդ պաշտոնում Հովակիմյանին առաջադրել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը։ Դեռևս մի քանի օր առաջ Վահագն Հովակիմյանն այդ կուսակցության անդամ էր և ԱԺ պատգամավոր։ Նա դիմումներ է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու եւ կուսակցության շարքերից դուրս գալու մասին։
Հովակիմյանը փոխարինել է Տիգրան Մուկուչյանին, ով 11 տարի ղեկավարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։