Արմինֆո.Հույն-հայկական բարեկամության ասոցիացիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների մահապատիժը և կոչ անում անհապաղ բացահայտել և պատժել մեղավորներին: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ ռազմագերիների գնդակահարության առնչությամբ ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ։
Միաժամանակ, ասոցիացիան ողջունում է Հունաստանի եւ Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունների դատապարտող հայտարարությունները եւ միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի կողմից Անկարայի աջակցությամբ իրականացված պատերազմական հանցագործությունները, ինչի մասին վկայում են բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հայտարարությունները:
"Հայաստանի Հանրապետության դեմ Բաքվի վերջին պատերազմական գործողություններն ուղղված են հայ ժողովրդի ահաբեկման և, հնարավոր է, Հայաստանի վրա համընդհանուր հարձակման համար հող նախապատրաստելլուն։ Հունաստանը եւ միջազգային հանրությունը պարտավոր են վերջ դնել նման ձգտումներին՝ թույլ չտալով ադրբեջանցիներին եւ նրանց թուրք դաշնակիցներին ավարտել 1895-1896 թվականներին սուլթան Աբդուլ Համիդի կողմից սկսված Հայոց ցեղասպանությունը, որը երիտթուրքերի կողմից շարունակվել է 1909 եւ 1915-1916 թվականներին, եւ Մուսթաֆա Քեմալի կողմից՝ 1922-1923 թվականներին",- ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ: