Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգներն անհապաղ պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է կոնգրեսական Գրեյս Նեապոլիտանոն։
"Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա։ Այդ հարձակումը հրադադարի ռեժիմի ուղղակի խախտում է եւ հաստատում է այն, ինչ մենք միշտ իմացել ենք. անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն ուղարկելը", - ընդգծել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը Կոնգրես է ներկայացրել բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, և կարևորվում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Այդ մասին քաղաքական գործիչը գրել Է Twitter-ի իր էջում ։ "Ադրբեջանը պետք է դադարեցնի հարձակումն ու ահաբեկչությունն անմեղ հայ քաղաքացիների նկատմամբ։ Իսկ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները պետք է անվերապահորեն դատապարտեն Ադրբեջանի գործողությունները", - նշել է Շիֆը, հավելելով, որ Ադրբեջտանի պետք է վճարի իր ռազմատենչության դիմաց։