Արմինֆո. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում ճգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 01-04-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին կբարձրանա ևս 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 01-04-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: