Արմինֆո.Հայաստանը Արցախի հետ կապող միջանցքի երթուղու փոփոխությունը բնավ չի ենթադրում Արցախի մեկուսացում Հայաստանից։ Իմ կարծիքով, այս խնդիրն, ավելի շատ, գոյություն ունի ներքաղաքական դաշտում, քան՝ իրականում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
Այդուհանդերձ, քաղաքական գործիչն այս ամենում տեսնում է մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր։ Նրա կարծիքով՝ Բերձորում այսօր կրկնվում է Հայաստանի իշխանությունների մոտեցումը, որոնք, ըստ էության, ոչ այնքան վաղուց են աջակցեցին Քարվաճառում էթնիկ զտումներին։ Ինչի արդյունքում նրա բնակիչներն ապօրինաբար զրկվել են սեփական գույքից։ Նրա գնահատմամբ, այդ մոտեցումն ընդհանուր ոչինչ չունի Երեւանի հռչակած ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հռչակագրային ձգտման հետ։
"Երևանի կեցվածքն Արցախի հարցում բավականին խնդրահարույց է՝ ընդհանուր առմամբ։ Եվ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանցի զինվորականների դուրս բերման պահանջով հայտարարության ֆոնին, առնվազն, անհասկանալի է թվում։ Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը ոչ միայն համարժեք չէ արցախցիների օրինական իրավունքների պաշտպանության ուղղությամբ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերին, այլեւ նպաստում է Ադրբեջանի կողմից դրանց խախտմանը", - ընդգծել է նա:
Բերձորի և Աղավնոյի ընթացիկ հայաթափումը Ղուկասյանը գնահատում է որպես Փաշինյանի կառավարության ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման հանձնառության վկայություն։ Եվ այսօր, նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները խնդիր ունեն տեղի ունեցողի իրավաբանական ձևակերպման հետ կապված, քանի որ "միջանցքի" բնակիչների գույքը իրավական տեսանկյունից չի կարող օտարվել Փաշինյանի, Ալիևի և Պուտինի համատեղ որոշմամբ։
Մինչդեռ, Հայաստանն ու Ադրբեջանը, ի տարբերություն ՌԴ-ի, շարունակում են մնալ Եվրոպայի խորհրդի անդամներ, ինչը, ըստ քաղաքական գործչի, նրանց վրա դնում է ցանկացած մարդու սեփականության իրավունքը պաշտպանելու համապատասխան պարտավորություններ։ Ըստ այդմ, հենց նույն բերձորցիների սեփականության օտարումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքի շրջանակներում, այլ ոչ թե այնպես, ինչպես դա արվում է հիմա։
"Տեղի է ունենում մարդու իրավունքների անվիճելի խախտում։ Ինչը Հայաստանին լուրջ հիմքեր է տալիս կասեցնելու Բերձորի և Աղավնոյի բնակիչների նկատմամբ ընթացիկ գործընթացները։ Սակայն, մենք տեսնում ենք, որ ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ էլ ընդդիմությունը նման ցանկություն չունեն։ Համապատասխանաբար, առաջին հերթին, հենց այդ բնակավայրերի բնակիչները պետք է հավաքական բողոքով դիմեն ՄԻԵԴ՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել իրենց գույքը վտանգի ենթարկողների գործողությունների նկատմամբ՝ մինչեւ բողոքի քննությունը։ Համոզված եմ, որ իշխանության կողմից քաղաքական ճնշման բացակայության դեպքում Հայաստանի և Սփյուռքի իրավապաշտպանները բավարար ռեսուրսներ ունեն այդ խնդիրը լուծելու համար", - ամփոփել է քաղաքական գործիչը։