Արմինֆո. Արևմուտքի և Իրանի աջակցությամբ Հայաստանին հաջողվել է սրբագրումներ մտցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից առաջ մղվող "միջանցքային" տրամաբանությունում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Ազատ քաղաքացի" քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը։
"Ի սկզբանե ես համոզված էի, որ ՌԴ-ն, այսպես ասենք, բոլորովին դեմ չէր այդ տրամաբանությանը, փաստորեն, Ալիևին խոստանալով կանաչ միջանցք Հայաստանի տարածքով։ Սակայն, արդեն հասկանալի է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապի "պարզեցված ռեժիմը", Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված երկաթուղային հաղորդակցությունները, այդ քեյսի մնացած հարցերի ավարտին մոտեցող համաձայնեցումը, անկասկած, ենթադրում է հայկական ինքնիշխանության ճանաչում։ Եվ ոչ մի այլ մեկնաբանություն այստեղ չկա և չի կարող լինել", - ընդգծել է նա։
Վերլուծաբանի կարծիքով՝ մոտեցումների միջանցքայինից դեպի ինքնիշխան փոփոխությունը խոսում է այն մասին, որ ՌԴ-ին հաջողվում է Հարավային Կովկասում իրականացնել ոչ այն ամենը, ինչ նա ի սկզբանե ծրագրում է։ Որրի պատճառը, ԵՄ-ի և Իրանի շահերն են, համապատասխանաբար, դիրքորոշումը։ Մինչդեռ, ի սկզբանե Մոսկվայի շահերից էր բխում Ադրբեջանին միջանցքի տրամադրումը Հայաստանի տարածքով, որը գտնվեր նրա լիակատար սահմանային վերահսկողության ներքո։ Հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան:
Նրա գնահատմամբ՝ ի սկզբանե "միջանցքի" տարածքում հայկական մաքսային հսկողություն, ընդհանրապես, չէր նախատեսվում։ Իսկ ադրբեջանական փոխադրամիջոցները Հայաստանի տարածքով պետք է տեղաշարժվեին բացառապես ռուս սահմանապահների ուղեկցությամբ։ Սակայն ԱՄՆ-ի, ԵՄ-ի և հենց ՌԴ-ի ոչ երկիմաստ հայտարարությունները, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը տեղի կունենա՝ հաշվի առնելով մասնակից պետությունների ինքնիշխանությունը, ամեն ինչ փոխեցին։
"Հասկանալի է, որ Ադրբեջանին և ՌԴ-ին այս ամենը դուր չի գալիս։ Բայց այդպիսին են աշխարհաքաղաքական նոր իրողությունները։ 2020 թվականի աշնանից ի վեր շատ բան է փոխվել։ Այդ թվում՝ մեր տարածաշրջանում։ Իսկ Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ Արևմուտքի և Իրանի անթաքույց հետաքրքրության մասին խոսում են, գոնե, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի դեսպանների պարբերական այցերն այնտեղ։ Իսկ Իրանն, ընդհանրապես, հյուպատոսություն է բացում Մեղրիում։ Այնպես որ, իրավիճակն արդեն փոխվել է և շարունակում է փոխվել", - ամփոփել է վերլուծաբանը։