Arminfo.info



 Չորեքշաբթի, 11 Մայիսի 2022 20:08
Նաիրա Բադալյան

Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե բանակցային սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները. Փաշինյան

Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե բանակցային սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները. Փաշինյան

Արմինֆո.Հաագայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: Վարչապետին դիմավորել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնը՝ ողջունելով նրա այցն ինստիտուտ:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը ինստիտուտում հանդես է եկել ելույթուվ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումներին, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

 

«Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի Նիդերլանդների Թագավորություն: Այս այցը ոչ միայն դիտարկում եմ հայ-հոլանդական ավանդական պատմական կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, այլև` Հայաստանի ժողովրդավարության համատեքստում: Պետք է ընդգծեմ, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք զգացել ենք Հոլանդիայի՝ Նիդերլանդների Թագավորության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործում: Ընդհանրապես Հայաստանում ես հիմա ավելի հաճախ ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության հիմնական բրենդն է, որով այս օրերին մեր երկրին ճանաչում է միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Եվրոպայում, Եվրամիությունում: Պետք է ընդգծեմ, որ սա ընդամենն իմ գնահատականը չէ, որովհետև միջազգային այն ինստիտուտները, որոնք զբաղվում են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի, խոսքի ազատության գլոբալ հետազոտություններով, արձանագրում են այդ իրողությունը: Պետք է արձանագրեմ, որ 2021 թվականին առաջին անգամ Հայաստանը միջազգային ժողովրդավարական ինստիտուտների կողմից դասակարգվել է ընտրական ժողովրդավարություններ ունեցող երկրների շարքը, և սա համարում եմ կարևոր ձեռքբերում:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիայի ընկալման համաթվերում վերջին տարիներին, վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել: Եվ այո՛, պետք է նաև բարձր հայտարարություն անեմ՝ ասելով, որ Հայաստանից համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Չնայած կան նաև կոռուպցիոն երևույթներ, որոնց դեմ մենք հետևողական պայքարում ենք, և դա տեսանելի է: 2021 թվականի արդյունքներով մենք նաև, չնայած հետպատերազմական ճգնաժամային տարուն, հսկայական առաջընթաց ենք արձանագրել խոսքի և մամուլի ազատության ոլորտում: Վերջին հրապարակված ինդեքսներով Հայաստանն աշխարհում 51-րդն է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը վճռական է երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու գործում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում փակվել են այնպիսի էջեր, ինչպիսին, օրինակ, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային կասկածն է, կամ ընտրություններ կեղծելու պրակտիկան. «Ես կարող եմ վստահաբար ասել, որ հետճանապարհ Հայաստանը չունի, որովհետև այդ բարեփոխումների պրոցեսի աղբյուրը ոչ թե կառավարությունն է, այլ այդ բարեփոխումների աղբյուրը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր հստակ, հաստատակամ, իրենց պատասխանատվությունն են համարում ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը և օրենքի գերակայությունը: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ինստիտուցիոնալ կայացման առումով շատ երկար ճանապարհ դեռ ունենք անցնելու. անկախ դատական համակարգ ունենալու ոլորտում, ցավոք, չեմ կարող շատ մեծ արդյունքներ ներկայացնել: Կարող եմ ասել ընդամենը, որ դա ամենակարևոր խնդիրներից է, որին այսօր առերեսվում է Հայաստանը: Եվ ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք նաև առաջատար փորձն այդ ոլորտի ուսումնասիրելով տեսնում ենք, որ այդտեղ փորձարկված բանաձևեր չկան: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ շատ եվրոպական երկրներում նույն պրոցեսներն են տեղի ունենում, երբ կա պայքար և դժվար է տարբերակել՝ ով է ճիշտ, ով է սխալ անկախ դատական համակարգի համար մղվող պայքարում: Դրա համար մենք այս առումով ավելի շատ նախընտրում ենք առաջ գնալ չվնասելու ճանապարհով, որովհետև խոսքն այստեղ մարդկանց ազատությունների և իրավունքների երաշխավորման մեջ է»:

 

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումներին: «Պետք է մի ցուցանիշ նույնպես ընդգծեմ, որը կապ ունի և՛ ժողովրդավարության, և՛ օրենքի գերակայության, և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ անկախ դատական համակարգի հետ: Հեղափոխությունից առաջ, տարիներ առաջ, մեր քրեակատարողական հիմնարկները բոլորը գերբեռնված էին: Այսինքն՝ այնտեղ մենք նույնիսկ ունեինք իրավիճակ, երբ կալանավորված և դատապարտված անձինք քնելու տեղ չունեին և ստիպված հերթով են քնել: Իհարկե, իմ բախտը բերել է, երբ ես քաղբանտարկյալ եմ եղել, այդպիսի պրոբլեմի հետ չեմ առերեսվել, բայց դա հանրային պրոբլեմ էր Հայաստանի Հանրապետությունում: Այսօր բանտային բնակչության ծանրաբեռնվածության առումով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի մասշտաբներով գրավում է երկրորդ տեղը: Այսինքն՝ ամենաթերի բեռնված երկրների շարքում է և պետք է ասեմ, որ այդ ցուցանիշով մենք զիջում ենք միայն Մոնակոյին: Մնացած բոլոր երկրների նկատմամբ բանտային բնակչության բեռնվածության առումով մենք շատ լավ դիրքերում ենք: Սա նույնպես կարևոր ցուցանիշ է: Վերջերս մեր ընդդիմադիրների քննադատությանն արձագանքելով, բնականաբար, ժողովրդավարական երկրում կա ընդդիմություն, կա ուժեղ քննադատություն, երբեմն արմատական քննադատություն, ես խորհրդարանում ելույթ ունենալիս հենց այդ ցուցանիշը բերեցի, որովհետև ոմանք փորձում են ցույց տալ, թե մենք շեղվում ենք ժողովրդավարական չափանիշներից, հետապնդումների ենք ենթարկում մեր քաղաքական ընդդիմախոսներին: Ես ասացի, որ այն երկրները, որոնք շեղվում են ժողովրդավարական ճանապարհներից և բռնաճնշումների ճանապարհով են գնում, այդ երկրներում սովորաբար բանտերը բացվում են և ոչ թե փակվում, իսկ մեր երկրում այս ընթացքում մեր կառավարման շրջանում երկու, ըստ էության, ամենախոշոր բանտերը փակվել են»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

 

ՀՀ կառավարության ղեկավարը կրկին անդրադարձել է երկրում կոռուպցիայի դեմ տարվող պայքարին և ընգծել. «Պիտի արձանագրեմ, իհարկե, մեծ տխրությամբ և մի քիչ էլ տհաճությամբ, որ կոռուպցիայի դեմ պայքարում այսօր մեղադրյալի կարգավիճակում են ոչ միայն նախկին պաշտոնյաներ, այլ պաշտոնյաներ, ովքեր նախարար են նշանակվել իմ կողմից, իմ կառավարության անդամներ են եղել և բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել»:

 

Անդրադառնալով 44 օրյա պատերազմին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կա կարծիք, որ Հայաստանում ժողովրդավարությունն է, որ բերեց երկրում 2020 թվականի 44-օրյա պատերազմին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին: Գլխավոր հարցը, որ այսօր կախված է Հայաստանի մթնոլորտում, հետևյալն է՝ ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել երկրի անվտանգությունը: Սա իսկապես չափազանց կարևոր հարց է և դրա վերաբերյալ ուզում եմ իմ մեկնաբանությունները ներկայացնել: 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմն իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդավարական լինելու հետ: Այստեղ իրավիճակն ավելի լուրջ է, և ես պիտի ձեզ մի այսպիսի զուգահեռ ներկայացնեմ. ընդհանրապես ընդունված է կարծել կամ այդպիսի կարծիք գոնե 90-ականների սկզբին կար նաև Եվրոպայում, որ 1988 թվականին մեկնարկած, սկսած Ղարաբաղյան շարժումն է, որ հետագայում հանգեցրեց Խորհրդային միության կամ փլուզման կամ աշխարհակարգի փոփոխության: Իմ խորը հավատը և համոզմունքն է նաև այն, որ իրականում 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը, 44-օրյա պատերազմն, ըստ էության, մի հերթական նշանն էր այն բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու: Իրականում պատերազմի պատճառները երկուսն էին, առաջինը՝ գլոբալ և ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունը, որ երկար տարիներ տեղի են ունեցել և այս ֆոնի վրա Ադրբեջանի վարած հետևյալ բանակցային քաղաքականությունը, որ տվեք մեզ այն ինչ մենք ուզում ենք ստանալ, այլապես մենք այն կստանանք պատերազմով: Այս իմաստով ակնհայտ է և միանշանակ, որ պատերազմն այս համատեքստում անխուսափելի էր: Իհարկե, այն դաժան փորձություն էր Լեռնային Ղարաբաղի հայության համար, Արցախի համար, Հայաստանի Հանրապետության համար և Հայաստանի ժողովրդավարության համար: Պիտի արձանագրեմ, որ, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված և ըստ էության պատճառները, որոնց մասին խոսում եմ՝ չեն փոխվել: Հետպատերազմական իրավիճակին, որը հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և որի արդյունքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր մուտք գործեցին Լեռնային Ղարաբաղ, ես ուզում եմ ուղիղ և հասկանալի պատկեր տալ, որպեսզի բոլորի, նաև ոչ փորձագետների համար պարզ լինի, թե ինչումն է և որտեղ է պրոբլեմը: Պատերազմից հետո կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս լուծված է, բայց սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև, ըստ էության, գագաթն է և կուլմինացիան պատկերացումների, որ Ղարաբաղյան հարցի լուծման մասին ուներ և շարունակում է ունենալ Ադրբեջանը: Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Եվ սրանում ոչ մի չափազանցություն չկա: Հիմա ես կոնկրետ օրինակներով ցույց կտամ, որ հենց այդպիսին է քաղաքականությունը: Օրինակ, այս գարնանը մենք ունեցանք հետևյալ երևույթը, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի մոտակայքում բարձրախոսներով հայտարարություններ էին տարածում՝ նրանց զգուշացնելով հեռանալ իրենց տներից, այլապես ուժի կիրառմամբ նրանք կհեռացվեն: Մեկ ուրիշ կարևոր հանգամանք. գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Ղարաբաղի հայկական գյուղերի տները և բարձրախոսներով ազան էին միացնում, դա մուսուլմանական աղոթքի հրավեր է: Մենք, իհարկե, հայ ժողովուրդը մեծ հարգանք և պատկառանք ունի մուսուլմանական մշակույթի և կրոնի նկատմամբ, բայց պիտի արձանագրեմ, որ սա, ըստ էության, կրոնական ահաբեկչության մի պարզ օրինակ է: Նաև Ադրբեջանը երկար տարիներ փորձում է Ղարաբաղի հիմնախնդրին տալ կրոնական ենթատեքստ, ինչը նրան չի հաջողվում, որովհետև մենք բազմաթիվ մահմեդական երկրների հետ ունենք ջերմ, բարեկամական, եղբայրական հարաբերություններ, բայց ահա հերթական անգամ փորձ է արվում այս գործոնը նորից ներմուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

 

Հաջորդ հանգամանքը, որ կուզենայի նշել, հետևյալն է. Լեռնային Ղարաբաղն ընդհանարապես տաք տարածաշրջան է, այս տարվա մարտին, սակայն, այնտեղ աննախադեպ քանակի ձյուն տեղաց՝ մարտի 7-11 ընկած ժամանակահատվածում և աննախադեպ ցրտեր սկսվեցին: Եվ հենց այդ օրերին մենք տեսանք Ղարաբաղին ապահովող գազամուղի պայթեցում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Դրա նորոգումը շատ երկար տևեց և նորոգումից հետո էլ Ադրբեջանը խողովակի վրա փական է տեղադրել՝ փորձ անելով դա օգտագործել որպես քաղաքական, բարոյական, սոցիալական ճնշման միջոց: Նկատի ունեմ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին: Եվ սա ասելով է նկատի առնվում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, սա ասելով նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղում հայ չի լինելու, Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ մի իրավունք չի ունենալու, Լեռնային Ղարաբաղի հայության ինքնությունը ոչնչացվելու է և արմատախիլ է արվելու: Ասածիս մեջ ամենևին չափազանցություն չկա: Տեսեք, բոլորովին վերջերս տեղի ունեցավ մի այսպիսի տարօրինակ հայտարարություն Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից. նրանք հայտարարեցին, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, իրենց ասելով՝ «հայկական համարվող եկեղեցիների վրայից կեղծ գրառումները, արձանագրումները վերացնելու և ջնջելու համար»: Իսկ դրանից մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահը, այցելելով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող մի տարածք, որտեղ կա հինավուրց հայկական եկեղեցի, բառացիորեն հայտարարել էր հետևյալը՝ «արձանագրությունները կեղծ են և այդ կեղծիքը պետք է վերացվի»: Սա բայց ամենևին էլ մշակութային ակցիա չէ պատմական հուշարձանների նկատմամբ: Չնայած, նույնիսկ եթե այդպես լիներ միայն, արդեն իսկ աղաղակող և անթույլատրելի փաստ է: Այս քաղաքական նպատակը, երբ դնում ենք Ադրբեջանից հնչող այլ հայտարարությունների շարքում, հետևյալ է՝ արձանագրել, որ Ղարաբաղի հայությունը բոլորովին վերջերս և այլ հանգամանքներում են հայտնվել Լեռնային Ղարաբաղում, հետևաբար նրանք այնտեղ ապրելու լեգիտիմ իրավունք չունեն: Եվ սա է այսօր Ադրբեջանի կողմից որդեգրվող քաղաքականությունը: Մինչդեռ, մեր ընկալումը բոլորովին այլ է, մեր ընկալումը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենևին էլ հողային հարց չէ ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է, և մենք, մեր քաղաքականությունը և մեր ուղերձը միջազգային հանրությանը հենց դա է, որ մենք պիտի աշխատենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները լինեն պաշտպանված: Եվ նաև այս համատեքստում է, որ մենք, չնայած այս ամբողջ նեգատիվին, որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Սա հեշտ չէր մի իրավիճակում, երբ տեղի է ունեցել պատերազմ, երբ ունեցել ենք զոհեր: Մենք ասել ենք, որ անկախ ամեն ինչից մեր կառավարության հանձնառությունն ու մանդատն է՝ անել ամեն ինչ մեր տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում հասնել խաղաղության, ամեն ինչ անել խաղաղության համար, և ոչ թե ուղղակի ամեն ինչ անել, այլ հասնել խաղաղությանը, առաջադրել խնդիրը և լուծել: Դուք երևի նկատեցիք այստեղ գալուց առաջ երկու ցույց ունեինք՝ մեկն ի պաշտպանություն մեր կառավարության, մեկն՝ ընդդեմ մեր կառավարության կամ անձամբ ինձ: Այստեղից էր բխում այդ ամենը, որովհետև շատ մարդիկ, շատ հայրենակիցներ մտածում են, որ խաղաղության օրակարգի մասին խոսելով մենք դավաճանում ենք մեր ազգային ինքնությունը, մենք դավաճանում ենք մեր երկրի շահերը, մենք դավաճանում ենք Լեռնային Ղարաբաղի հայությանը, Լեռնային Ղարաբաղին, մենք նրանց անպաշտպան ենք թողնում: Բայց մեր համոզմունքը հակառակն է: Մենք լսում ենք այդ քննադատությունը, մենք վերլուծում ենք այդ քննադատությունը, մենք փորձում ենք հասկանալ այդ քննադատությունը: Նույնիսկ տեղ-տեղ և ընդհանուր առմամբ հասկանում ենք, բայց հենց քաղաքական գործչի և քաղաքական թիմի և ժողովրդի կողմից ընտրված կառավարության ամենամեծ խնդիրն է գնալ դժվարին ճանապարհով, որովհետև հեշտ ճանապարհները չեն տանում դեպի լավ արդյունքների: Իսկ արդյունքը, որ մենք ակնկալում ենք, հետևյալն է՝ խաղաղ զարգացման դարաշրջան մեր երկրի և մեր տարածաշրջանի համար: Դրա համար մեզ պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհները աշխատեն, բաց լինեն»:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ և համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ և հասկանալի է, որ մի իրավիճակում, երբ կա շատ մեծ նեգատիվ պատմական ժառանգություն, սա հեշտ չի անել: Եվ ես ինչու եմ այստեղ այս մասին խոսում, որովհետև իմ համոզմունքն է, որ առանց միջազգային հանրության ակտիվ և անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, ովքեր այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ովքեր ամեն օր, ի հեճուկս բազմաթիվ գործոնների, ամեն օր պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար, բայց մյուս կողմից նաև ունեն տարօրինակ մի փաստ, որ ըստ էության, այդ մարդիկ կտրված են միջազգային հանրության հետ լիարժեք հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից: Այսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, նույնիսկ ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանն արգելափակում է այդ հնարավորությունը, բայց այս գործելակերպն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, որովհետև եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, այդ մուտքը սահմանափակելու քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ»:

 

Վարչապետը մեկ անգամ ևս անդրադարձել է խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և նշել. «Մենք հստակ ասել ենք, որ այո՛, խաղաղության օրակարգը որդեգրում ենք, մենք պիտի գնանք Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով, պայմանականորեն ասած՝ խաղաղության բանակցությունների մեկնարկ պետք է տեղի ունենա: Ես ուզում եմ այս կապակցությամբ շատ կարևոր մի պարզաբանում անել. Ադրբեջանը փետրվարին, մարտին մեզ ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, կոմունիկացիաների բացմանը, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը: Եվ մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, սակայն մենք արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը: Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը: Երբ ապրիլի 6-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցն Ադրբեջանի նախագահի հետ, և ես ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա և եթե ադրբեջանական կողմը համաձայն է, որ մեր երկու պատկերացումները միացնենք իրար և այդ հենքի վրա սկսենք բանակցություններ, մենք պատրաստ ենք դրան: Բրյուսելից վերադառնալով ես ասացի, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ըստ էության, ադրբեջանական կողմն էլ հայտարարեց դրա մասին: Բայց այս վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր նաև հրապարակային, նաև պաշտոնապես, նաև ձեր առաջ, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների: Չնայած, ըստ էության, այն պրոցեսը, որը պլանավորվել է, այն պրոցեսի մեջ որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ Արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան:

Եվ պետք է մի բան ասեմ նաև որպես ամփոփում. գիտեք, մենք շատ դաժան փորձությունների միջով ենք անցել վերջին երկու տարիներին, բայց ես այսօր կարող եմ ասել, որ ունեմ խորը համոզմունք, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում: Դա խաղաղության օրակարգի առաջ մղման ճանապարհն է, մենք գիտենք, որ շատ դժվար է լինելու, բայց պատրաստ ենք մեր վրա վերցնել այդ քաղաքական պատասխանատվությունը, որովհետև մենք զգում ենք, տեսնում ենք, կրում ենք պատասխանատվությունը մեր երկրի, մեր տարածաշրջանի և ընդհանրապես, գլոբալ խաղաղություն հաստատելու գործում վճռական ներդրում ունենալու համար, և ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը, մեր գործընկերները, Նիդերլանդների Թագավորությունը, բոլոր գործընկերները մեզ կաջակցեն այս ջանքերում»:

 

Վարչապետը պատասխանել է նաև ներկանների՝ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, հասարակական և քաղաքական կյանքում կանանց դերի մեծացմանը և այլն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրում խնդիրներ չկանՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրում խնդիրներ չկան
«Ի՞նչ եք ողջունում, Երևանի միակողմանի զիջումնե՞րը: Միթե՞ կարելի է երկու անգամ վաճառել նույն Ալմա-Աթայի թեման». Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին«Ի՞նչ եք ողջունում, Երևանի միակողմանի զիջումնե՞րը: Միթե՞ կարելի է երկու անգամ վաճառել նույն Ալմա-Աթայի թեման». Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտերԿոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
Ոստիկանության գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին. Դավիթ ԱնանյանՈստիկանության գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին. Դավիթ Անանյան
Առաջին Հանրապետության ծնունդը Առաջին Հանրապետության ծնունդը "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման աջակիցները կդիմավորեն Սարդարապատում
ԱԳՆ. Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով տուժածների և զոհերի թվում օտարերկրյա քաղաքացիներ չկանԱԳՆ. Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով տուժածների և զոհերի թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հարցերՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հարցեր
Գնել Սանոսյան. Ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրներն անկանխատեսելի էինԳնել Սանոսյան. Ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրներն անկանխատեսելի էին
Գեներալ-մայոր. Հայաստանն այսօր պատրաստ չէ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների ինքնուրույն պահպանությանըԳեներալ-մայոր. Հայաստանն այսօր պատրաստ չէ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների ինքնուրույն պահպանությանը
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունըԲագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը
Հայ դերասանների մասնակցությամբ Շոն Բեյքերի ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի Հայ դերասանների մասնակցությամբ Շոն Բեյքերի ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի "Ոսկե արմավենու ճյուղ" մրցանակին
Նման բան չենք տեսել ժամանակակից Հայաստանում. Նման բան չենք տեսել ժամանակակից Հայաստանում. "Ոստիկանությանը ուղիղ ցուցում է տրվել բիրտ ուժ կիրառել զոհված զինծառայողների ծնողների, պատգամավորների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ"
Լոռիում բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իԼոռիում բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Հայաստանի հյուսիսում գետերի մակարդակն սկսել է նվազելՀայաստանի հյուսիսում գետերի մակարդակն սկսել է նվազել
Արցախի օմբուդսմեն. Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթներըԱրցախի օմբուդսմեն. Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է ժամկետային զինծառայողի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հաղորդել է ժամկետային զինծառայողի մահվան մասին
Արցախի ՄԻՊ. Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունենԱրցախի ՄԻՊ. Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն
Երևանում բերման է ենթարկվել մոտ 200 մարդ. ՈստիկանությունԵրևանում բերման է ենթարկվել մոտ 200 մարդ. Ոստիկանություն
Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբԴեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ
Դանիլա Կոզլովսկու ներկայացում-շոուն կգա նաև ՀայաստանԴանիլա Կոզլովսկու ներկայացում-շոուն կգա նաև Հայաստան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայնել է դառնալ ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածուԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայնել է դառնալ ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու
Հայաստանի ջրամբարների գետավազաններում չեն դիտվել ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինելՀայաստանի ջրամբարների գետավազաններում չեն դիտվել ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել
Բորել. Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն էԲորել. Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է
Վարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի ԳևորգյանինՎարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի Գևորգյանին
Ցահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճումՑահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճում
Փաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտումՓաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
ՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանքՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանք
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացըԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը
ՀՀ իշխանությունները ՀՀ իշխանությունները "արցախցիների որս" են հայտարարել. այս անգամ ձերբակալվել է Մարտակերտի ղեկավարը
Խաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԽաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով "իրական Հայաստանին"․ժողովրդին Փաշինյանի հղած ուղերձի ամփոփումը
Բիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստըԲիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը
Հայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերըՀայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերը
"Գիտելիքահենք տնտեսություն" կարգախոսի ներքո Հայաստանի իշխանությունները լուծարում են գիտատեխնիկական գրականության ավանդապահ գրադարանը
ԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերումԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերում
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսԿանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես
Հայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկըՀայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը
Հայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր
Արցախի Ասկերանի նախկին քաղաքապետը տնային կալանքի է ենթարկվելԱրցախի Ասկերանի նախկին քաղաքապետը տնային կալանքի է ենթարկվել
Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համարՍերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համար
ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու կատարած այցի արդյունքները հարցեր են առաջացրել արցախյան հանրության շրջանումԵԱՀԿ գործող նախագահի Բաքու կատարած այցի արդյունքները հարցեր են առաջացրել արցախյան հանրության շրջանում
Անդրանիկ Թեւանյան. Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալուԱնդրանիկ Թեւանյան. Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալու
Փորձագետ. Կովկասում տեղի է ունենում վերաֆորմատավորում եւ Հայաստանի ներկառուցում ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերումՓորձագետ. Կովկասում տեղի է ունենում վերաֆորմատավորում եւ Հայաստանի ներկառուցում ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերում
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովՀայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով
Արաքսիա Սվաջյան. 2025 թվականից կրթական նոր չափորոշիչ կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններումԱրաքսիա Սվաջյան. 2025 թվականից կրթական նոր չափորոշիչ կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում
Մարկեդոնովը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության մասին. հեռանկարում պահանջված կլինի ոչ թե Մարկեդոնովը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության մասին. հեռանկարում պահանջված կլինի ոչ թե "խորքային դաշնակցության", այլ "ուղեկցորդի" հայեցակարգը
ՀՀ առողջապահության նախարարությունը նշել է ԿԶԵՀ-ի նշանակալի ավանդը երկրի առողջապահական համակարգի գործունեության համար պայմանների ստեղծմանը նպաստելու գործումՀՀ առողջապահության նախարարությունը նշել է ԿԶԵՀ-ի նշանակալի ավանդը երկրի առողջապահական համակարգի գործունեության համար պայմանների ստեղծմանը նպաստելու գործում
Հայաստանը ձեռնպահ է մնացել Սրեբրենիցայում ցեղասպանության մասին մտորումների և հիշատակի միջազգային օր սահմանելու շուրջ քվեարկությանը ՄԱԿ-ումՀայաստանը ձեռնպահ է մնացել Սրեբրենիցայում ցեղասպանության մասին մտորումների և հիշատակի միջազգային օր սահմանելու շուրջ քվեարկությանը ՄԱԿ-ում
Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետՆոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետ
Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազմանՄիջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազման
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունըՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը
Իրավապաշտպան. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական էԻրավապաշտպան. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է
ՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ
ՄԻՊ գրասենյակն արձագանքել է ՄԻՊ գրասենյակն արձագանքել է "Զվարթնոց"օդանավակայանում ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին ճնշելու վերաբերյալ տեսանյութերին
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Լուի ԲոնոյինՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Լուի Բոնոյին
Առողջապահության նախարար. բուժապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերովԱռողջապահության նախարար. բուժապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերով
Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունըՀիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
Դավութօղլու. Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետԴավութօղլու. Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են