Արմինֆո.Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ։ Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
"Դա ամբողջությամբ և լիովին Հայաստանի ներքին գործն է", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով մեր երկրում ընդդիմության հանրահավաքների մասին։ Նա ընդգծել է, որ Երեւանը Մոսկվայի դաշնակիցն է։ "Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է մեզ համար մի քանի շատ կարեւոր ինտեգրացիոն ձեւաչափերով, Հայաստանը մեր մեծ բարեկամն է", - նշել է Պեսկովը: "Այդ պատճառով, իհարկե, մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի այդ շրջանը, եւ նորից գա կայունության շրջան, որը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ամփոփվել են, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով", - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մայիսի մեկից Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել է ընդդիմադիր ուժերի վրանային ավան, որոնք պահանջում են Փաշինյանի եւ նրա թիմի հրաժարականը։ Շարժման ակտիվիստներն արդեն չորրորդ գիշերն անցկացնում են փողոցում, իսկ առավոտից փողոցները փակում են ողջ քաղաքում։ Մայիսի 3-ին և 4-ին փակվել են նաև մարզային ճանապարհներ։ Այսօր շարժման մասնակիցները արգելափակում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի ճանապարհները։ Այսպիսով, չորրորդ օրը քաղաքը գտնվում է տրանսպորտային կոլապսի մեջ: Հարկ է նշել, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում բողոքի ակցիաների խաղաղ մասնակիցների նկատմամբ։