Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մայիսի 4-ին Ազգային ժողովում անդրադարձել է "մարտի 1"-ի քրեական գործի արդյունքներին:
Նրա խոսքով ՝ "մարտի 1"-ի քրեական գործը հանրային հետաքրքրություն է ներկայացնում երկու ուղղությամբ։ "Մեկը վերաբերում է քրեական գործին, որը գտնվում է դատարանում և որը վերաբերում է այն անձանց, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման հոդվածով: Մյուսը՝ դեռ նախաքննության փուլում գտնվող քրեական գործին՝ քրեական գործի այլ հանգամանքների, աաայդ թվում՝ սպանությունների բացահայտման համար: Ցավոք, նախաքննական մարմինն առայժմ արդյունք չունի, բայց այստեղ, դատախազական հսկողության առումով, արվել է առավելագույնը, որպեսզի հնարավորություն ունենանք բացահայտել", - պարզաբանել է նա: