Արմինֆո.Ժամը 14:00-ի դրությամբ դիմադրության շարժման անհնազանդության ակցիաների 244 մասնակից բերման է ենթարկվել ՀՀ Ոստիկանություն: Այդ մասին ԱրմԻնֆո-ին պատմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
"Վերը նշված բոլոր անձինք բերման են ենթարկվել են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու համար", - ասել է նա:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 08: 30-ից դիմադրության շարժման ակտիվիստները սկսել են զանգվածային անհնազանդության ակցիաներ Երեւանում: Շարժման ակտիվիստները արգելափակել են փողոցներ ու վանկարկել "Հայաստանն առանց Նիկոլի", "Հայաստանն առանց թուրքերի", "Միացեք", " Նիկոլ, դավաճան".
Ակցիաներն ավարտվել են ժամը 14 ։ 00-ին։ Սակայն ժամը 18 ։ 00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է լինելու։
Նշենք նաև, որ ոստիկանությունը կոշտ ուժ է կիրառել մայրաքաղաքի փողոցների ապաշրջափակման ժամանակ, տուժել են մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողներ։ Հայաստանի ժուռնալիստների միությունն արդեն վճռականորեն դատապարտել է լրագրողների իրավունքների խախտումները, այդ քայլերը որակելով հանդուգն եւ սանձարձակ՝ հանցավոր-օլիգարխիկ բանդային բնորոշ: Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրում են ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ուժի կիրառման հետ կապված նյութերը։