Արմինֆո. Ապրիլի 19-ին Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը տեղի կունենա ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
Ինչպես հաղորդել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Համագործակցության երկրների դեսպանները եւ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ Ռուսաստանի ու Բելառուսի միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարությունը:
Միջոցառման ավարտին Սերգեյ Լավրովի անունից հյուրերի համար կկազմակերպվի աշխատանքային նախաճաշ, որի ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաների, ինչպես նաև ԱՊՀ-ում փոխգործակցության ընթացիկ հարցերի շուրջ: