Arminfo.info



 Երեթշաբթի, 22 Փետրվարի 2022 13:58
Մարիաննա Մկրտչյան

«Եվրանեսթ» նիստը՝ Երեւանում. Խաղաղություն եւ կայունություն Հարավային Կովկասում՝ կույրի խոսակցություն խուլի հետ

«Եվրանեսթ» նիստը՝ Երեւանում. Խաղաղություն եւ կայունություն Հարավային Կովկասում՝ կույրի խոսակցություն խուլի հետ

Արմինֆո.44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ընտրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ճանապարհով ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ճանապարհը։ Այդ մասին փետրվարի 22-ին "Եվրանեսթ" խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում հայտարարել է Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

 

Նրա խոսքով՝ կառավարող քաղաքական ուժը խոսում է ներքին քաղաքականությունում օրենքի գերակայության եւ արտաքին քաղաքականությունում խաղաղություն հաստատելու մասին։ "Ընդ որում, առանցքային հարցը, որը Հայաստանի իշխանությունը պետք է լուծի, հաամարում են հաղորդակցության ուղիների վերականգնումը, դրանց վերագործարկումը: Դա վերաբերում է ոչ միայն ճանապարհային ենթակառուցվածքին, այլեւ անվտանգությանը։ Մենք կարծում ենք, որ փոխկախվածությունը կօգնի մեզ ավելի արդյունավետ լուծել առկա խնդիրները։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն սահմանը՝ զորքերի հայելային հետ քաշման սկզբունքով։ Դա թույլ կտա, վերջապես, գործարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը", - հայտարարել է իշխանական պատգամավորը, միաժամանակ լռելով այն փաստի մաին, որ սահմանի որոշ հատվածներում Հայաստանի զինված ուժերն արդեն նահանջել են մինչեւ 20 կմ խորությամբ երկրի խորքը, եւ ադրբեջանցի զինվորականները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքներում, եւ զորքերի հետագա հետ քաշումը ոտնահարում է հայ բնակչության հիմնարար իրավունքները:

 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Կարապետյանն ընդգծել է, որ այն լուծված չէ, եւ Հայաստանը ցանկանում է միջազգային ուժերին ներգրավել հակամարտության երկարաժամկետ լուծման, այլ ոչ թե հետագա սրման համար: "Օրակարգում դեռեւս մնում են հումանիտար հարցերը, այդ թվում ՝ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձը: Մենք կոչ ենք անում վերադարձնել բոլոր ռազմագերիներին, եւ հուսով ենք, որ այն կլուծվի կարճաժամկետ հեռանկարում: Ավելին, միջազգային կազմակերպությունները պետք է հասանելիություն ստանան հակամարտության գոտում պատմամշակութային եւ կրոնական օբյեկտներին", - ասել է նա։

 

Կարապետյանը նաեւ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ նշել, որ գործընթացը պետք է ընթանա առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապելու: Խորհրդարանականը նաեւ նշել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, որը ժամանակին միակողմանի կարգով փակվել է Անկարայի կողմից:

 

"Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն, իր հերթին,  ելույթի առյուծի բաժինն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային և նշել, որ արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ հայերը չեն խնայում իրենց կյանքը ' պաշտպանելու իրենց ինքնորոշման անօտարելի իրավունքը: "Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է, կա և կլինի հայկական ։ Աշխարհում յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է պաշտպանել այդ ճշմարտությունը", - ասել է նա։

 

Նույն խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հիշեցրել է, որ 2020թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա ահաբեկիչների հարձակման արդյունքում տարածաշրջանային անվտանգությունը խաթարվել է: Ընդդիմադիրն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ՄԱԿ գլխավոր քարտուղարի բազմաթիվ կոչերին, կորոնավիրուսի համավարակի ֆոնին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է իրականացրել, ինչի հետեւանքով տուժել են նաեւ քաղաքացիական անձինք՝ կանայք, երեխաներ, ծերեր:

 

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ Խաչատրյանը միջոցառման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությունները։ "Ամենացինիկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն էր այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։ Դա այդպես չէ, և մենք այսօր պետք է շարունակենք պաշտպանել սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու ժողովուրդների իրավունքը", - ասել է ընդդիմադիրը։

 

Իսկ ԱԺ "Պատիվ ունեմ" ընդդիմադիր դաշինքի խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշել է, որ ստեղծագործական մոտեցումը միշտ պետք է ողջունել։ "Ադրբեջանն ունի ստեղծագործական մոտեցման սեփական բրենդ, որն անտեսում է առկա խնդիրներն ու հարցերը։ Ըստ Ադրբեջանի՝ Ղարաբաղում ոչ մի հակամարտություն չկա։ Նրանք կարծում են, որ ռազմագերիներ չկան, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների և զինամթերքի ոչ մի օգտագործում չի եղել, հայկական մշակութային ժառանգության ոչնչացում չի եղել, որ այսօր դա տեղի չի ունենում, որ մեր տարածաշրջանում ահաբեկիչներ չեն եղել և չկան։ Ավելին, նրանք պնդում են, որ իրենց զինված ուժերն այժմ չեն գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա, իհարկե, շատ հետաքրքիր մոտեցում է խնդրի լուծմանը։ Պետք է, պարզապես, չնկատել այն", - նշել է Մամիջանյանը ՝ այդ համատեքստում հիշեցնելով Մադրիդյան սկզբունքների մասին։

Սակայն, ըստ ընդդիմադիրի, չնկատելով խնդիրները, չի հաջողվի խուսափել դրանցից։ Մամիջանյանը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր օրինական իրավունքները պաշտպանելու հաստատակամության մասի ։ "Ապագան անխուսափելի է դառնում ։ Նաեւ Հայաստանի նախկին նախագահի անունից, որն այժմ հետապնդվում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից, ես կցանկանայի հայտարարել, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի դառնա", - եզրափակել է Հայկ Մամիջանյանը։

 

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սոլթան Մամեդովը, իր հերթին, հեգնանքով նշել է, որ ադրբեջանական պատվիրակությունը հպարտ է, որ Երեւանում մասնակցում է այդ միջոցառմանը: Ընդ որում, նա նշել է Արեւելյան գործընկերության կարեւոր դերը Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատման, այդ թեմայի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ քննարկումների անցկացման գործում:

 

Արձագանքելով հայկական կողմի հնչեցրած խնդիրներին՝ Մամեդովը վստահեցրել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը համապատասխանում է միջազգային բոլոր օրենքներին և հումանիտար իրավունքին։ Նրա հավաստմամբ, ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը լիովին համապատասխանել է միջազգային իրավունքին եւ իրականացվել է "Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների" շրջանակներում: "Ես ուրախ եմ եւս մեկ անգամ կրկնել, որ հակամարտությունը արդեն ավարտվել է, եւ մենք տարածաշրջան ենք բերում նոր իրողություններ, նոր աշխարհաքաղաքական իրողություններ։ Բոլոր միջազգային կազմակերպությունները կարևորում են տարածաշրջանի ներգրավումը համագործակցության մեջ։ Եվրոպան նույնպես աջակցում է այս տարածաշրջանային համագործակցությունը: Մենք գոհ ենք տարածաշրջանում խաղաղություն բերելու մեր փորձերով ՝ օգտագործելով բոլոր միջազգային հարթակները", - ասել Է Մամեդովը, լռելով Ադրբեջանի զինված ուժերի պարբերական սադրանքների մասին ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, հայ խաղաղ բնակչության ահաբեկման մասին։

 

Ընդ որում, Սոլթան Մամեդովի հավաստմամբ, ադրբեջանական խորհրդարանի անդամների այցը Հայաստան երկու երկրների միջեւ հարաբերություններում ջերմացման նշան է: Նա նաև վստահեցրել է, որ Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո Հայաստանին է հանձնել բոլոր գերիներին, իսկ մնացած անձինք, իբր, ձերբակալվել են մարտական գործողությունների ավարտից հետո: Մինչդեռ,  փաստական ապացույցներ կան, որ Ադրբեջանում պահվող մի շարք անձինք գերեվարվել են մարտական գործողությունների ընթացքում։

 

Նա կրկին սսկսել է հին երգը ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորածների մասին՝ Հայաստանին մեղադրելով, իբր, նրանց մասին տեղեկություններ տրամադրելու ցանկության բացակայության համար: Սակայն Մամեդովը, չգիտես ինչու, մոռացել է հիշատակել այն մասին, որ հայկական կողմը եւս ունեցել է անհետ կորածներ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, եւ նրանց ճակատագրի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ: Մամեդովը, ավանդույթի համաձայն, խոսել է Ադրբեջանում միջազգային հանրության կողմից ճանաչված "մուլտիկուլտուրիզմի " մասին:

 

Իր հերթին՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Միլի մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռներեցության կոմիտեի նախագահ Թաիր Միրկիշիլին հայտարարել է, որ Ադրբեջանը "չի ցանկանում ռեւանշիզմի որեւէ փորձ տեսնել": Ընդ որում, նա չի զլացել հայտարարել, թե Հայաստանն, իբր, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը, մոռանալով, հավանաբար, որ հենց ադրբեջանական իշխանություններն են նախաձեռնել լայնածավալ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, և ահա արդեն գրեթե մեկ տարի է՝ օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքները, շարունակում են սպառնալիքներ տեղալ ՀՀ հասցեին՝ տարածքային նկրտումներ արտահայտելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ ։ "Այդ հակամարտությունն արդեն անցյալում է։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչ ենք ուզում ապագայում։ Հաշտության պայմանագրի կնքումը շատ լավ հնարավորություն կլիներ մեր ժողովուրդների համար, տարածաշրջանի զարգացման համար", - ասել է նա։

 

Նրա հավաստմամբ, Հարավային Կովկասը ռազմավարական դիրք է զբաղեցնում, ճանապարհների հատման վրա է գտնվում, և Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի ժողովուրդները լավ գիտեն, թե ինչպես պետք է օգտագործել ռեսուրսները: Նա հիշատակել է նաեւ "3+3" ձեւաչափը,  նշելով, որ այդ ձեւաչափով առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում։ "Այդ ձևաչափի մասնակիցներն են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։ Դա կարեւոր ձեւաչափ է կայուն խաղաղություն, տնտեսական զարգացում ապահովելու համար։ Եթե մենք մտածենք գլոբալ անվտանգության մասին, ապա, առաջին հերթին, պետք է ապահովել անվտանգությունը մեր երկրներում։ Երկրորդ՝ պետք է լավ կապեր ստեղծել տարածաշրջանի երկրների միջև։ Դրա համար հարևան երկրները Հարավային Կովկասում պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է հարգենք միմյանց։ Երրորդ ՝ Հարավային Կովկասի երկրները տարբեր աշխարհաքաղաքական ընտրություն են կատարել։ Օրինակ ՝ Հայաստանը մեկ ռազմական դաշինքի անդամ է, Ադրբեջանը՝ Չմիավորման շարժման անդամ, իսկ Վրաստանը չի մասնակցում ռազմական դաշինքներին, հետագայում նրանք ընտրության հնարավորություն կունենան։ Այս երեք երկրներից յուրաքանչյուրը տարբեր աշխարհաքաղաքական ջանքեր է գործադրում ։ Եթե մենք ցանկանում ենք խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք միավորել այդ ամենն ապագայում", - վստահեցրել է նա:

 

Ի պատասխան ադրբեջանցի խորհրդարանականների հայտարարությունների՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը նշել է, որ չի կարելի լուծել ղարաբաղյան հակամարտությունը, պարզապես, ասելով, որ այն ավարտված է։ Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ շատ խնդիրներ ավելի խորն ու սուր են դարձել ։ "Ատելությունը հայերի, հայկական մշակույթի, ամեն հայկականի նկատմամբ Ադրբեջանում, ցավոք, գնալով ավելի է ուժեղանում։ Իրավիճակը գնալով ավելի  է վատանում: Իմ խոսքերի վառ օրինակն է ոչ այնքան վաղուց Ադրբեջանում կոմիտեի ստեղծումը, որի խնդիրը լինելու է մշակութային օբյեկտներից հայկական հետքերի ոչնչացումը: Ամենայն հավանականությամբ, դրանց նույն ճակատագիրն է սպասվում, ինչ Նախիջեւանի հայկական տապանաքարերին։ Դրանք, ուղղակի, քանդել են 2003-2004 թվականներին", - ասել է նա։ Ադրբեջանում բազմամշակութայնության մասին պնդմանն ի պատասխան՝ Եղոյանը ադրբեջանցի պատգամավորներին հարցրել է, թե որտեղ են 500 հազար հայերը, որոնք ժամանակին բնակվում էին ադրբեջանական տարածքում:

 

"Դուք փորձում եք ինքներդ ձե՞զ համոզել դրանում, թե՞ մեզ։ Խաղաղության հասնել անհրաժեշտ է, բայց այն շատ փխրուն է։ Հակամարտությունը կարելի է լուծել միայն միմյանց իրավունքների փոխադարձ հարգանքի հիման վրա", - նշել է Եղոյանը՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանում հայերի իրավունքների ոտնահարմանը։

 

Մինչդեռ, "Եվրանեսթ" խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Մակա Բոչորիշվիլին նշել է, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանային խնդիրների կարգավորման բանալին է: "Վրաստանը լի է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման փորձերը շարունակելու վճռականությամբ։ Սա զարգացման առանցքային նախադրյալ է։ Այստեղ հիշատակվեց "3+3" ձևաչափը, բայց ես կցանկանայի կարճ պարզաբանել Վրաստանի դիրքորոշումն այս նախաձեռնության վերաբերյալ. Թբիլիսին չի մասնակցում այդ բանակցություններին, և, հավանաբար, կոռեկտ կլիներ այդ ձևաչափը  անվանել "3+2"", - ասել է նա, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Վրաստանն ի սկզբանե իր դիրքորոշումը հայտնել է այդ նախաձեռնության վերաբերյալ, ընդգծելով, որ պատրաստ չէ այդ գործընթացի մաս կազմել՝ օբյեկտիվ պատճառներով։ Բոչորիշվիլիի համոզմամբ՝ Ռուսաստանն այդ ձևաչափն օգտագործում է որպես գործիք ՝ տարածաշրջանում կարգավորմանն Արևմուտքի մասնակցությունը սահմանափակելու համար, ինչը հակասում է Վրաստանի դիրքորոշմանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան