Արմինֆո. Արևմուտքի հետ հակամարտությունում Ռուսաստանը կարող է հասնել մարտավարական, բայց ոչ ռազմավարական հաղթանակի։ Ես չեմ կարծում, որ Մոսկվան բավարար ռեսուրսներ ունի մարտավարական հաղթանակը ռազմավարական հաղթանակի վերածելու համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
"Ռուսաստանն այսօր փորձում է փոխել եվրոպական անվտանգության կառուցվածքի ճարտարապետությունը։ Եվ իր գործողություններով ձգտում է ստիպել Արևմուտքին հաշվի նստել իր հետ։ Քանի որ այն ամենը, ինչին պատրաստ է Ռուսաստանը, Արևմուտքին ցույց չտալու դեպքում նրան, պարզապես, չեն նկատի։ Եվ փորձում է ստեղծել եվրոպական անվտանգության նոր կառուցվածք, հաշվի առնելով այն, որ 90-ականների սկզբին ստեղծված կառուցվածքը, որի շրջանակներում Եվրոպայում անվտանգությունն ապահովում է ՆԱՏՕ - ն, նրան չի բավարարում", - կարծում է նա։
Ուկրաինական ուղղությամբ Մոսկվայի գործողությունները քաղաքագետը դիտարկում է հենց որպես Արևմուտքին իր և իր պահանջմունքների ու պահանջների մասին հիշեցնելու քաղաքականության դրսևորում։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հիմնական գլոբալ հակասությունների գոյության լույսի ներքո ՌԴ-ում որոշել են, որ հենց հիմա եկել է Արեւմուտքի հետ Չինաստանի աջակցությամբ նման խաղերի համար ճիշտ պահը: Նման ֆոնին՝ իրականում այն, ինչ տեղի է ունենում, նրա կարծիքով, Ուկրաինայի հետ, գործնականում, ոչ մի կապ չունի, քանի որ Վաշինգտոնն ու Մոսկվան, գործնականում, ուղղակիորեն են խոսում։
Նման խոսակցության հիմքը, ըստ Իսկանդարյանի, խաղադրույքների բարձրացումն է, որի սկիզբը նախորդ տարվա վերջին դրեց հենց Մոսկվան։ Ինչն արտահայտվում է դիվանագիտական հայտարարություններում, զորքերի տեղաշարժերում, Ուկրաինա սպառազինության մատակարարումներում և, գլխավորապես, տեղեկատվական պատերազմով, որն այդքան վախեցնում է հասարակ մարդկանց։ Նրա կարծիքով, երկու կողմերն էլ հստակ գիտակցում են իրենց նպատակները այդ հիբրիդային պատերազմում, որը միայն կզարգանա։ Բայց, ընդ որում, լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի վերաճի։
Քաղաքագետի կարծիքով, պատերազմ չի լինի, պարզապես, այն պատճառով, որ այն չկա հիմնական հակառակորդների նպատակներում։ Պարզապես, այն պատճառով, որ այդպիսի պատերազմ նրանցից ոչ մեկը չի մարսի։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքի անսահման ռազմականացման պայմաններում մարտական գործողությունները կարող են սկսվել պատահականորեն, անկանխատեսելի: Ինչը, քաղաքագետի կարծիքով, կարող է շատ ավելի բացասական հետևանքներ ունենալ, քան նախապատրաստված մարտական գործողությունների դեպքում։ "Բայց այստեղ էլ ամեն ինչ պարզ չէ։ Քանի որ հարավ-արեւելքում երկար պատերազմել ոչ ոք չի կարող։ Այս ֆոնին Արևմուտքն ավելի է բարձրացնում քարոզարշավի աստիճանն ու ձայնը՝ տեղի ունեցողի իրական էությունն աղավաղելու նպատակով։ Իսկ Ռուսաստանն էլ, իր հերթին, ավելի է մեծացնում խաղադրույքը աշխարհաքաղաքական խաղում։ Ընդ որում, թե մեկը, թե մյուսն անվերջ բարձրացնել կողմերը չեն կարող։ Եվ վաղ թե ուշ ինչ-որ մեկը անպայման խաղը կդադարեցնի: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ը հենց այնպես, պարզապես, պաշտոնապես և բարձրաձայն հրաժարվի Ուկրաինան կամ հետխորհրդային երկրներից որևէ մեկին ՆԱՏՕ ընդունելու գաղափարից։ Բայց հասնել այն բանին, որ իր հետ հաշվի նստեն, Ռուսաստանը, կարծում եմ, կարող է փորձել", - ամփոփել է Իսկանդարյանը։