Արմինֆո. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի վախենում իր ապագայի և ճակատագրի համար, միակ բանը, որով նա այսօր մտահոգված է, հայ ժողովրդի և Հայաստանի ապագան է, որը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Այդ մասին ԱրմԻնֆոյի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցների այն հաղորդումներին, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ընդ որում, նա արձանագրել է, որ Ադրբեջանում օգտվում են այն հանգամանքիից, որ Հայաստանում այսօր չկան պետական մտածողությամբ հայրենասեր իշխանություններ, եւ նրանք պատշաճ հակահարված չեն ստանա ոչ դիվանագիտական, ոչ էլ ռազմի դաշտում:
"Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ իրենք դեռ պատասխանատվության կենթարկվեն հայերի դեմ կատարված հանցագործությունների համար, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այն վայրագությունների համար, որոնք նրանք կատարել են մեր ծերերի, կանանց, երեխաների հանդեպ։ Հասկանալով վերը նշվածը՝ նրանք օգտվում են "լավագույն պաշտպանությունը հարձակումն է" բանաձևից։ Դրա համար էլ ամեն օր նրանք դիմում են նոր հնարքների ու սադրանքների", - արձանագրել է Շարմազանովը։
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ամենայն հավանականությամբ, թերարժեքության բարդույթով է տառապում՝ այն պատճառով, որ իր երկիրը երկու անգամ պարտվել է Սերժ Սարգսյանին՝ 90 - ականների սկզբին առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, և 2016 թվի ապրիլյան ագրեսիայի ժամանակ։ Քաղաքական գործիչը կարծում է, որ Սարգսյանի նկատմամբ նման քայլերով Ալիևը փորձում է ինքնահաստատվել։
Շարմազանովը նաև նշել է, որ ըստ Ալիևին սպասում է միջազգային տրիբունալը բոլոր այն արարքների համար, որոնք նա կատարել է տարածաշրջանում հայերի նկատմամբ: "Մեր տարածաշրջանում միակ առաջնորդը, որին միջազգային տրիբունալ է սպասում, Իլհամ Ալիեւն է", - ամփոփել է Շարմազանովը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզումէ հայտարարվել, իբր "1988թ. ազգամիջյան պառակտում հրահրելու" համաւր մեղադրանքով։