Արմինֆո."Պարսից ծոց-Սև ծով" տարանցիկ միջանցքի ստեղծումը կարող է հսկայական հնարավորություններ բացել ոչ միայն Հայաստանի և Իրանի, այլև այդ ճանապարհին գտնվող այլ երկրների համար։ Այդ մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Ընդ որում, նա ընդգծել է, որ հաղորդակցությունների հարցը կարեւոր նշանակություն ունի Իրանի համար: "Ինչպես Հայաստանի տարածքով, այնպես էլ Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցությունները կարևոր են Իրանի համար։ Բայց "Պարսից ծոց-Սև ծով" նախագիծը, որի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում, և առաջիկայում տեղի կունենա հերթական հանդիպումը՝ այդ տարանցիկ ճանապարհի իրավական բազայի ձևակերպումն ավարտելու համար, առանցքային նշանակություն ունի", - ասել է նա։
Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականին Իրանը տարածաշրջանային նախաձեռնություն էր առաջ քաշել "Պարսից ծոց-Սեւ ծով" միջազգային տրանսպորտային - տարանցիկ միջանցքի ընդլայնման ուղղությամբ, որում, Բացի Իսլամական Հանրապետությունից, ներառված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան եւ Հունաստանը: Այս մուլտիմոդալ միջանցքը սկսվում է Պարսից ծոցից և Հարավային Իրանից, այնուհետև անցնում է դեպի հյուսիս՝ ողջ երկրով, ապա գալիս է Հայաստան և/կամ Ադրբեջան, որտեղից այն հասնում է Վրաստանի Փոթի և Բաթում սեւծծովյան նավահանգիստներ, այնտեղից ուղևորվելով բուլղարական նավահանգիստներ (Բուրգաս և Վառնա), որից հետո՝ դեպի Հունաստան և ԵՄ։ Փորձագիտական բանակցությունների չորս փուլերից հետո ՝ Թեհրանում (2016 թ.), Սոֆիայում (2017 թ.), Թբիլիսիում (2018 թ.) և կրկին Թեհրանում (2019 թ.), այդ միջանցքի փորձագետների հինգերորդ հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ը Երևանում՝ 2021 թ. ապրիլի 19-ին:
Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային տարանցիկ միջանցք, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը եւ Մետաքսի ճանապարհի չինական տնտեսական գոտին (նրա "Մեկ գոտի, մեկ ուղի" նախաձեռնության աանդրեվրասիական տարրը) հանդիսանում են տարանցման երեք ռազմավարական նախաձեռնություններ, որոնց ծովային, ցամաքային եւ/կամ երկաթուղային երթուղիներն անցնում են Իրանով։ Բոլոր երեք հնարավորությունների արդյունավետ միավորումն Իրանին թույլ կտա միցնել Օմանի ծովն ու Պարսից ծոցը հարավում, Աֆղանստանն ու Պակիստանը արեւելքում, Միջին Ասիան հյուսիս-արեւելքում եւ Կովկասը հյուսիս-արեւմուտքում:
Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ է եւ, հետեւաբար, ուղղակի կամուրջ է ծառայում Իրանի եւ դաշինքի միջեւ, ինչը հստակ ընդգծում է Պարսից ծոց - Սեւ ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքի կարեւորությունն Իրանի համար: Ու թեեւ Ադրբեջանը ներկայում ԵԱՏՄ անդամ չէ, դա Իրանի և ռուսական կարևոր շուկայի միջև հաղորդակցության մոտակա ուղիղ երթուղին է։ Այս առումով Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ը, որը հատում է Ադրբեջանը, առանցքային դեր է խաղում Իրանի մտածողության մեջ։ Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ միջազգային տրանսպորտային-տարանցիկ միջանցքը թույլ կտա Իրանին նվազեցնել իր կախվածությունը Թուրքիայից ' առեւտրի եւ դեպի Եվրոպա տարանցման համար այլընտրանքային երթուղու ստեղծման միջոցով: