Արմինֆո.Երևանի ավագանին փետրվարի 8-ին կայացած նիստում ընտրել է մայրաքաղաքի երեք փոխքաղաքապետ:
"Ճանապարհային դեպարտամենտ" ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը կհամակարգի քաղաքաշինության ոլորտը: Արդարադատության արդեն նախկին փոխնախարար (ավելի վաղ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր) Սուրեն Գրիգորյանը կհամակարգի իրավունքի, առեւտրի եւ գովազդի ոլորտները: Առողջապահության եւ սպորտի ոլորտները կվստահվեն մասնագիտությամբ բժիշկ, նախկինում բժշկական կենտրոններից մեկի ղեկավար, իսկ այնուհետեւ՝ առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին: