Արմինֆո.Պաշտոնական Երեւանը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները Հայաստանի հասցեին:
"Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու, առաջին հերթին, սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ", - ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը' ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում, անդրադառնալով միութենական պետության հնարավոր մասնակիցներին, նշել էր, որ այդ միավորման մեջ կլինեն Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ, ճիշտ քաղաքականության դեպքում, նույնիսկ, Ուկրաինան: Ընդ որում, խոսելով Հայաստանի մասին, Բելառուսի առաջնորդը բավականին ոչ կոռեկտ ձեւակերպումներ է օգտագործել ։ "Ոչ, դե Հայաստանը գնալու տեղ չունի։ Դուք կարծում եք, որ նրանք որեւէ-մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսան։ .. Նիկոլ Վովաեւիչը դա տեսավ", - ասել է Լուկաշենկոն։ ԵԱՏՄ և ՀԱՊԿ գծով դաշնակից Բելառուսի նման վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ քննադատության ալիք է հարուցել հայ հասարակության շրջանում։