Arminfo.info



 Երկուշաբթի, 17 Հունվարի 2022 16:15
Էմմանուիլ Մկրտչյան

Բոլատ Իմանբաև. Մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքացիների մեծ աջակցությունն ու կարեկցանքը՝ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ

Բոլատ Իմանբաև. Մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքացիների մեծ աջակցությունն ու կարեկցանքը՝ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը:

 

- Պարոն դեսպան, շնորհակալ եմ Ձեզ, որ համաձայնեցիք հարցազրույցին։ Ներկայում մենք բոլորս ուշադիր հետեւում ենք Ղազախստանում իրավիճակի զարգացմանը։ Վերջին տեղեկատվության համաձայն ՝ այսօրվա դրությամբ երկրում իրադրությունը կայունացել է, եւ Ղազախստանը վերադառնում է կյանքի սովորական ռիթմին: Նախ, կցանկանայի իմանալ, ի՞նչն է, այնուամենայնիվ, երկրում բողոքի ցույցեր սկսելու պատճառ  դարձել, եւ ինչու՞ խաղաղ հանրահավաքները վերաճեցին զանգվածային անկարգությունների։

 

- Ի սկզբանե խաղաղ հանրահավաքները սոցիալ-տնտեսական բնույթ էին կրում։ Մանգիստաուի մարզի բնակիչները դեմ էին հանդես գալիս հեղուկացված նավթային գազի մանրածախ գների բարձրացմանը եւ պահանջում էին դրանց իջեցում՝ մինչեւ նախկին մակարդակ, ինչպես նաեւ մի շարք սոցիալական հարցերի լուծում: Դրան ի պատասխան՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հանձնարարությամբ կառավարությունն օպերատիվ արձագանքեց բոլոր պահանջներին եւ միջոցներ ձեռնարկեց գազի գների նվազեցման ուղղությամբ, ինչպես նաեւ մորատորիում սահմանեց սոցիալապես նշանակալի պարենային ապրանքների, վառելիքաքսուքային նյութերի եւ կոմունալ ծառայությունների գների բարձրացման նկատմամբ: Բացի այդ, առաջին օրերին բոլոր ձերբակալվածներն ազատ արձակվեցին։ Կարեւոր է նշել, որ ձեռնարկված միջոցառումները լիովին հաստատում են կառավարության հավատարմությունը "Լսող պետություն" հայեցակարգին: Սակայն, չնայած Մանգիստաուի մարզում ցուցարարների պահանջների բավարարմանը, երկրի մյուս խոշոր քաղաքներում ցույցեր սկսվեցին համանման պահանջներով:

 

Ցավոք սրտի, մի շարք քաղաքներում խաղաղ ելույթներն օգտագործվեցին ահաբեկչական, ծայրահեղական եւ քրեական խմբերի կողմից իրավիճակի սրման եւ բռնի գործողությունների համար: Բռնության աճը պայմանավորված էր վարչական հաստատությունների, ոստիկանության բաժանմունքների, ռազմակայանների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ բուժաշխատողների, հրշեջների եւ լրագրողների վրա զինված հարձակումներով: Ավելին, վարչական և ռազմական օբյեկտների վրա հարձակումները, օդանավակայանի գրավումը և օտարերկրյա ուղևորատար ու բեռնատար ինքնաթիռների պահումը Ալմաթի քաղաքում վկայում են հարձակվողների պատրաստվածության և համակարգված գործողությունների բարձր մակարդակի մասին։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Ղազախստանը բախվել է արտասահմանում պատրաստված ահաբեկչական խմբերի զինված ներխուժման։ Կարևոր է ընդգծել, որ հետագա զանգվածային անկարգությունների մասնակիցները որևէ կոնկրետ պահանջ չեն ներկայացրել։ Նրանք իշխանությունների հետ բանակցելու մտադրություն չունեին, այլ նպատակ ունեին բռնի տապալել սահմանադրական կարգը ։

 

- Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին երկրի իշխանությունները իրավիճակի սրման ժամանակ:

 

- Իրավիճակի սրման կապակցությամբ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ստանձնեց ՂՀ Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը և դիմեց ՀԱՊԿ անդամ պետություններին խաղաղարար ուժեր ուղարկելու մասին ՝ Հանրապետությունում իրադրության կայունացմանն աջակցելու համար: Հունվարի 13-ին պետության ղեկավարը հեռախոսային բանակցություններ վարեց Հայաստանի վարչապետ

Ն. Փաշինյանի և ՀԱՊԿ անդամ պետությունների մյուս առաջնորդների հետ՝ տեղեկացնելով երկրից խաղաղապահ զորակազմի դուրսբերման մեկնարկի մասին և շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար: Ինչպես գիտեք, ներկայում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունն ավարտված է, առաքելության կազմում մասնակցել է հայկական խաղաղապահ զորախումբը: Հունվարի 5-ին երկրում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ, որը ներառում է հասարակական անվտանգության եւ օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջոցների համալիր: Ի դեպ, արդեն 2022 թվականի հունվարի 13-ից Արեւմտյան Ղազախստանի, Պավլոդարի եւ Հյուսիսային Ղազախստանի մարզերում, հունվարի 14-ից Արեւելյան Ղազախստանում, Կարագանդայում, Թուրքեստանում եւ Շիմկենտ քաղաքում, հունվարի 15-ից Ակմոլինի, Ակտյուբինի եւ Կոստանայի մարզերում արտակարգ դրության ռեժիմը չեղարկվել է: Ի սկզբանե արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել հանրապետության ողջ տարածքում՝ մինչեւ հունվարի 19-ը:

Հունվարի 6-ին նախագահի հրամանով երկրում հակաահաբեկչական գործողություն է սկսվել ։ Բացի այդ, երկրի ղեկավարը հանձնարարել է իրավապահ մարմիններին ձեւավորել քննչական խումբ ՝ լայնածավալ հետաքննություն անցկացնելու եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Կցանկանայի ընդգծել, որ պետությունը շարունակելու է ապահովել մեր բազմաէթնիկ եւ բազմադավան ժողովրդի բոլոր ներկայացուցիչների իրավունքներն ու շահերը, ինչպես նաեւ երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՝ դիվանագիտական կորպուսի եւ լրագրողների անվտանգությունն ու պաշտպանությունը: Պաշտպանված կլինեն օտարերկրյա ներդրումներն ու արտասահմանյան ընկերությունների բիզնեսը։

 

- Ներկայումս ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Ղազախստանում:

 

- Պետության ձեռնարկած միջոցառումների համալիրը, այդ թվում ՝ հակաահաբեկչական գործողությունը, որոնք իրականացրել են ղազախստանյան ուժային կառույցները, օգնեցին արագ վերականգնել սահմանադրական կարգը։ Ներկայումս ողջ երկրում պետական մարմինները, բնակչության սպասարկման կենտրոնները, բիզնեսի օբյեկտները, բանկերը, օդանավակայանները աշխատում են բնականոն ռեժիմով: Կառավարությունն ամեն ինչ անում է տուժած քաղաքացիներին եւ բիզնեսի ներկայացուցիչներին օգնելու համար։ Կարևոր է ընդգծել Ղազախստանի ժողովրդի միասնականությունը փորձությունների ծանր ժամին ։ Քաղաքացիները պաշտպանում են խաղաղ կյանքի վերականգնմանն ուղղված նախագահի միջոցառումները, նախաձեռնողական կերպով ձեւավորում են սոցիալական օբյեկտների պահպանության ժողովրդական դրուժինաները: Կցանկանայի նաեւ նշել Հայաստանի կառավարության եւ ժողովրդի աջակցությունը եւ օգնությունը: Մենք տեսնում ենք Հայաստանի քաղաքացիների մեծ աջակցությունն ու կարեկցանքը մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։

 

- Պարոն դեսպան, Ղազախստանում ձևավորվել է նախարարների նոր կաբինետ։ Ի՞նչ խնդիրներ են դրված նոր կառավարության առջև։

 

- Շատ լավ հարց է։ Ինչպես գիտեք, հունվարի 11-ին պետության ղեկավարը ելույթ է ունեցել Մաժիլիսի (Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի) հատուկ նիստում, որի ընթացքում հավանության է արժանացել Ալիխան Սմաիլովի թեկնածությունը որպես Ղազախստանի նոր վարչապետ: Նոր վարչապետի կաբինետին տրամադրվել է երեք շաբաթ՝ կառավարության 2022 թվականի գործողությունների ծրագիրը նախապատրաստելու և ներկայացնելու համար։ Բացի այդ, նիստում նախագահ Կ. Տոկաևն առաջ է քաշել մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնք ուղղված են ներկայիս ճգնաժամի հաղթահարմանը և երկրի հետագա զարգացմանը:

 

- Չէի՞ք կարող ավելի մանրամասն պատմել դրանց մասին:

- Նախ, կառավարությանը հանձնարարություն է տրվել համակողմանի աջակցություն ցուցաբերել իրավապահ մարմինների զոհված աշխատակիցների, զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքներին: Տուժած բիզնեսին արդեն ֆինանսական օգնություն է ցուցաբերվում: Օրինակ, ձեռնարկությունների համար ժամանակավորապես դադարեցվել է վարկերի տոկոսների վճարումը, վարչական տուգանքների ու տույժերի վճարումը։

 

Նախագահ Կ. Տոկաեւը բնակչությանը, հայրենական եւ օտարերկրյա ներդրողներին աջակցությունն անվանել է կառավարության աշխատանքի առաջնահերթություններից մեկը: Նախարարների կաբինետը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ղազախստանի տնտեսության նկատմամբ հայրենական եւ օտարերկրյա ներդրողների եւ առեւտրային գործընկերների վստահությունը վերականգնելու համար: Երկրի ղեկավարը նաեւ հայտարարել է ներդրումային քաղաքականության նոր հայեցակարգի ստեղծման անհրաժեշտության մասին, որը կմշակվի Ղազախստանի ներդրումային գրավչության բարձրացման համար: Ներդրողների հանդեպ Ղազախստանի բոլոր պարտավորություններն ու երաշխիքները խստորեն կպահպանվեն եւ կկատարվեն։

 

Կառավարությունը հատուկ ջանքեր կգործադրի Ղազախստանում տնտեսական անհավասարության խնդիրների լուծման համար ՝ ապահովելով բնակչության բոլոր խմբերի եկամուտների ավելացում ՝ ազգային տնտեսության աճին համապատասխան: Երկու ամսվա ընթացքում կառավարությունը եւ Գործարարների պալատը կմշակեն, ընդհանուր առմամբ, բնակչության եկամուտների ավելացման ծրագիր եւ կնախապատրաստեն Ղազախստանում աղքատության կրճատման կոնկրետ առաջարկություններ:

 

Կառավարությունը նաեւ կմշակի նոր սոցիալական օրենսգիրք, որտեղ պետական սոցիալական քաղաքականությունը պետք է հարմարեցվի նոր իրականությանը, հաշվի առնելով "Covid19" համավարակի մարտահրավերները եւ այլ խնդիրներ: Սոցիալական օրենսգիրքը պետք է դառնա Ղազախստանում նոր "հասարակական պայմանագրի" առանցքային տարրը։

 

Ի դեպ, պետության ղեկավարի հանձնարարությամբ երկրում ստեղծվել է "Ղազախստանի ժողովրդին" հատուկ հիմնադրամ ՝ Ղազախստանի քաղաքացիներին աջակցելու համար։ Նրա գործունեությունը լինելու է լիովին թափանցիկ և հաշվետու հասարակության համար, իսկ ֆինանսավորումն իրականացվելու է մասնավոր և պետական աղբյուրներից։

 

Կառավարության նոր տնտեսական քաղաքականության նպատակը սոցիալական ուղղվածության լիարժեք և կայուն շուկայական տնտեսության զարգացումն է։ Տնտեսության դիվերսիֆիկացումը մշակող արդյունաբերության զարգացման միջոցով, արդար տնտեսական մրցակցությանն աջակցությունը եւ պետական ապարատի "ապաբյուրոկրատացումը" նոր պետական քաղաքականության հիմքն են: Նշվել է տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, առանց որի հնարավոր չէ բարձրացնել քաղաքացիների բարեկեցության մակարդակն ու ստեղծել մշտական աշխատատեղեր։

 

Ղազախստանը կշարունակի նախագահի հետեւողական քաղաքական արդիականացման գիծը։ Նախագահ Կ. Տոկաևն արդեն իրականացրել է քաղաքական բարեփոխումների չորս փաթեթ։ Հինգերորդ փաթեթը կներկայացվի ս. թ. սեպտեմբերին Ղազախստանի ժողովրդին ուղղված նախագահի ուղերձում։ Քաղաքական և տնտեսական բարեփոխումների ծրագիրը շարունակվելու է նաեւ այսուհետեւ։ Կառավարությունը փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության հետ կաշխատի առաջարկությունների փաթեթի պատրաստման ուղղությամբ, որոնք կքննարկվեն Ղազախստանի հանրային վստահության Ազգային խորհրդի նիստում:

 

- Պարոն դեսպան, մեր զրույցի վերջում չէի՞ք կարող պատմել հայ-ղազախական հարաբերությունների մասին՝ տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո:

 

- Ղազախստանը հավատարիմ է մնում բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը՝ բարեկամական հարաբերություններ պահպանելով աշխարհի բոլոր երկրների հետ։ Հայաստանը Ղազախստանի համար բարեկամ երկիր է և հուսալի գործընկեր ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլն:

 

Ներկայումս Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում, հաստատվել է բարձրագույն եւ բարձր մակարդակի վստահական երկխոսություն: Այս տարի Ղազախստանն ու Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Վստահ եմ, որ ղազախահայկական փոխշահավետ գործընկերությունն այսուհետ ևս կզարգանա՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

 

- Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով