Արմինֆո.Հայաստանում հարցվածների 43%-ի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդունելի տարբերակ կլինի Արցախի անկախության հռչակումը՝ Հադրութի եւ Շուշիի հետ միասին: Այսպիսին են MPG (Marketing Professional Group) խորհրդատվական ընկերության հարցման արդյունքները, որը Հայաստանում ներկայացնում է Gallup International Association-ը:
Ընդ որում, հարցվածների 12,5 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին Արցախի միանալուն՝ առանց Հադրութի եւ Շուշիի, եւս 9,4 տոկոսը կողմ է Հայաստանին միացմանը՝ առանց Հադրութի եւ Շուշիի: Մինչդեռ, 7,4 % - ը կարծում է, որ Արցախը Հադրութի և Շուշիի հետ միասին պետք է միանա Հայաստանին, 3,7% - ը կողմ է արտահայտվել առկա իրավիճակի պահպանմանը, 0,4% - ը հանդես է եկել Հադրութի և Շուշիի հետ միասին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տրամադրելու օգտին, 3,1% - ը այլ պատասխան է տվել, ևս 20,7% - ը դժվարացել է պատասխանել:
Միաժամանակ, հարցվածների 82.6%-ը բացասական է գնահատել Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածներին անցակետերի տեղադրմանը: Եվս 6,6%-ը՝ ավելի շուտ բացասական, 3 %-ը՝ ավելի շուտ դրական, իսկ 7,6%-ը դժվարացել է պատասխանել ։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 16-27-ը: Դրան մասնակցել է 1001 մարդ ամբողջ երկրում։ Հարցումն անցկացվել է հեռախոսով, սխալանքը կազմում է 3 տոկոս: