Արմինֆո.Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) ամփոփիչ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել մեծ պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են նաև Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներ:
Այցի շրջանակում ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ժողովրդական պատգամավորներ, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը և նրա տեղակալ Դարյա Վոլոդինան այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմար կրակի մոտ: Այդ մասին հաղորդել է AnalitikaUA.net-ը:
Ըստ աղբյուրի, ուկրաինացի խորհրդարանականներին ուղեկցել են Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ուկրաինական պատվիրակության կազմում են նաև Ուկրաինայի տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարները, ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի քաղաքագետներ և մեդիա փորձագետներ, խոշորագույն մեդիայի լրագրողներ, գիտնականներ, Ուկրաինայի հայ բժիշկների միության անդամներ, հասարակական գործիչներ և մարզիկներ:
Ամփոփիչ խորհրդաժողովից հետո տեղի է ունեցել Երեւանին Ուկրաինայի հայերի միության նվեր սքեյթ-պարկի բացումը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո կայացել է համերգ ՝ հայկական և ուկրաինական էստրադայի հայտնի աստղերի մասնակցությամբ։